Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Հունիս / 2020


Նիկոլ Փաշինյանի ու տիկնոջ մոտ կորոնավիրուսի վարակի ախտանշաններ չկան. Խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ` Աննա Հակոբյանի ինքնազգացողությունը լավ է, նրանք ջերմություն չունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

«Թե’ Աննա Հակոբյանը, թե’ վարչապետը այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ են հանձնել: Թեստի պատասխանները պարզ կլինեն երեկոյան: Աննա Հակոբյանի ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունի, տրամադրությունը բարձր է, և բոլորին հորդորում է խուճապի չմատնվել, կատարել այն բոլոր հրահանգները, որ տալիս են պատկան մարմինները: Աննա Հակոբյանի ինքնազգացողությունը լավ է եղել վերջին մեկ շաբաթվա ընթացքում և դրանից առաջ էլ, երբ նա գտնվում էր ԱՄՆ-ում, հետո Բրազիլիայում ու Արգենտինայում: Այդ օրերին նա անընդհատ պահպանել է կորոնավիրուսի կանխարգելման բոլոր հնարավոր կանոնները»,- ասաց Հարությունյանը:

Հասմիկ Հարությունյանը հավելեց, որ վարչապետի ինքնազգացողությունը ևս լավ է, Նիկոլ Փաշինյանի ու տիկնոջ մոտ կորոնավիրուսի վարակի ախտանշաններ չկան:

Մարտի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքն ու Աննա Հակոբյանն ինքնամեկուսացվել են:

դիտվել է 7590 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից