Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հունիս / 2020


ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Խոշոր վթար Երևանում․ կա 7 վիրավոր

 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ մարտի 13-ին, Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիաի թաղապետարանի հարևանությամբ տեղի ունեցել Mercedes-ի և Opel-ի բախումը, ինչի հետևանքով Opel-ը կողաշրջվել էր, իսկ 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքոմ Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից պարզվել է, որ Opel-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Տիգրան Ա-ն, իսկ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 32-ամյա Ֆելիքս Ա-ն։

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից Տիգրան Ա-ն. նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 36-ամյա Արուսյակ Մ-ն, Արմավիրի մարզի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Հ-ն և Ֆելիքս Ա-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 51-ամյա Կարինե Ա-ն, 58-ամյա Սուսաննա Ա-ն, 73-ամյա Գյուլիզար Ա-ն, 63-ամյա Ռուզաննա Գ-ն։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի հարևանությամբ, բախվել էին Mercedes E350 մակնիշի 36 NT 601 համարանիշի և Opel մակնիշի 35 VD 285 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության մի քանի բրիգադների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Վերջիններս այնուհետև հոսանքազրկել էին ավտոմեքենաները և փակել Opel-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել էր, և քաղաքացիներն էին այն դարձի բերել, որպեսզի կարողանային վիրավորներին դուրս բերել ավտոմեքենայից:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ավելի մանրամասն shamshyan.com կայքում։

դիտվել է 16341 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից