Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Դեկտեմբեր / 2022


Փաշինյանն կրկին հրահանգել է դիմել կադրային բանկի օգնությանը, քանի որ դժգոհ է կառավարության կադրերից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի նոյեմբերից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված կադրային բանկը ստացել է 2000-ից ավելի ինքնակենսագրականներ: Եվ կադրային բանկի ստեղծումից մեկուկես տարի անց պետական կառույցներում աշխատանքի է անցել մոտ մեկ տասնյակից ավելի մարդ: Եվ հետաքրքիր է, որ աշխատանքի անցած մարդկանց մեջ կան նաեւ վարչապետի աշխատակազմի աշխատակիցներ:

Օրինակ՝ կադրային բանկի միջոցով Հակոբ Ճաղարյանը 2019 թվականի մարտի 19-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական, Արթուր Գրիգորյանը՝ 2019թ. մարտի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական: Իսկ, ահա, Սուրեն Ղամբարյանը մի փոքր երկար ճանապարհ է անցել. նա մինչ այդ զբաղեցնում էր Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնը, 2019 թվականի սեպտեմբերի 23-ին նշանակվել է վարչապետի օգնական:

Իսկ Սարհատ Պետրոսյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո էլ կրկին կադրային բանկի միջոցով այդ պաշտոնին նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անձամբ վարչապետն է հսկում այդ գործընթացը եւ հարկ եղած պարագայում հանդիպում հանձնաժողովի կողմից ընտրված թեկնածուների հետ, եւ, ըստ էության, վերջնական որոշումը հենց նա է կատարում:

Ավելին, մեր տեղեկություններով՝ վերջերս Փաշինյանը կրկին իր աշխատակազմին հրահանգել է դիմել կադրային բանկի օգնությանը, քանի որ դժգոհ է կառավարության այժմյան աշխատանքից, կադրերից եւ ցանկանում է թարմացնել այն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 8060 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից