Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Օգոստոս / 2020


ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 25-ամյա տղան արդեն ավագ դատախազ է

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ընթանում է հներ-նորեր «պատերազմը», ՊԵԿ կոռուպցիայի բուրգի վերնախավի և նրանց ընտանիքի անդամների մոտ վերելք է։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 25-ամյա տղան արդեն ավագ դատախազ է։

Ի դեպ, ժամանակին, երբ տեղեկացրել էինք Մաշադյանի որդու նշանակման մասին, այն դատախազության կողմից արժանացավ հերքելու փորձերի, որից ծագեց մեկ այլ հարց՝ 1995թ. ծնված ոչ մի անձ ոչ մի պարագայում (թռիչք, 6 տարեկանից հաճախել և այլն) չէր կարող 2010 թվականին ավարտել 12-ամյա դպրոցը։ Եթե ընդունենք, որ կրտսեր Մաշադյանը 6 տարեկանից է հաճախել դպրոց, այսինքն՝ 2012-13 թվականին կամ ասենք թռիչք է ունեցել դպրոցում, որը հնարավոր է միայն մեկ անգամ և մեկ տարով, ապա ստացվում է, որ նա կարող էր դպրոցն ավարտել 2011-12 ուսումնական տարում, բայց ոչ երբեք 2010-ին։

Մենք պարզեցինք, որ կրտսեր Մաշադյանին ավարտական ատեստատ տվել է գերկոռումպացված Սիլվա Աչոյանի տնօրեն փեսան՝ 35 դպրոցից։ Աչոյանը ժամանակին քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալն էր»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 7828 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից