Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Հոկտեմբեր / 2020


Գյումրիում կնոջ սպանության և 13-ամյա աղջնակին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալը նախկինում 4 անգամ դատապարտվել է

Գյումրիում 43-ամյա կնոջ սպանության և նրա 13-ամյա աղջկան ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող 28-ամյա տղամարդուն մեղադրանք առաջադրելու համար արդեն իսկ ձեռք են բերվել բավարար ապացույցներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Դատախազը հայտնել է, որ տղամարդը շարունակում չընդունել իր մեղքը, բայց արդեն իսկ եղած ապացույցները խոսում են հակառակի մասին։

Ըստ նրա՝ դիակի դատաբժշկական ու երեխայի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունների պատասխանները ստանալուց հետո, հնարավոր է մեղադրանքը փոխվի։ Ըստ գործում առկա տվյալների՝ սկզբում ծեծի է ենթարկվել մայրը՝ խանդի պատճառով, իսկ հետ հարվածներ է ստացել նաեւ երեխան, որը փորձել է միջամտել՝ մայրիկին օգնելու ցանկությամբ։ Հարվածները եղել են բռունցքներով։ 28-ամյա տղամարդը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել, 2 անգամ քրեական գործ է հարուցվել, որոնք կարճվել են՝ հաշտության հիմքով։

Դատախազի խոսքով՝ կարճված գործերի մեկը եղել է 2016թ․-ին, երբ հիշյալ անձը կրկին ծեծի է ենթարկել տուժողին։ Դատախազը հայտնեց, որ հանձնարարական է տվել՝ պարզելու, թե տվյալ անձի կողմից գործով տուժողների նկատմամբ նախկինում արդյո՞ք բռնության դեպքեր եղել են, թե ոչ։ Քննությամբ պարբերաբար բռնության ենթարկելու վերաբերյալ փաստեր և ապացույցներ ունենալու դեպքում նրան նաեւ մեղադրանք կառաջադրվի խոշտանգման հատկանիշներով։

Գաբրիելյանը նաև տեղեկացրեց, որ քննություն կկատարվի պարզելու համար, թե արդյո՞ք ոստիկանության կողմից անգործություն է դրսևորվել, արդյոք հանցագործության մասին հայտնել են, իսկ ոստիկանությունը համապատասխան ընթացք չի տվել, այդ դեպքում իրավաքրեական գնահատական կտրվի ոստիկանության աշխատանքին։

դիտվել է 8041 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից