Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
26 / Հոկտեմբեր / 2020


Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց դիմած անձանցից մեկն Իտալիայի քաղաքացի է, ով «Գլորիա» կարի արտադրամասի պատվիրատուներից է


Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված անձանց շրջանակը քաղապետին հայտնի չէ։ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ հիվանդանոց դիմած անձանցից մեկն Իտալիայի քաղաքացի է, երկուսը նրա թարգմանիչները և նրանց հետ շփված ևս երկու անձ։

«Մեր ունեցած տեղեկություններով այդ անձանցից մեկն Իտալիայից է վերադարձել։ Այստեղ «Գլորիա» կարի արտադրամասի պատվիրատուներից է, ոչ թե հենց ֆաբրիկայի ներսի աշխատող, այլ պատվիրատու։ Մենք էդպես գիտենք, որ տնօրեններից է»,-ասաց Մամիկոն Ասլանյանը։

Վերջինս չի տիրապետում հիվանդանոց դիմած անձանց անձնական տվյալներին։ Հարցին՝ արդյոք մյուս չորսը ՀՀ քաղաքացիներ են, Մամիկոն Ասլանյանն ասաց՝ հավանաբար այո։

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց դիմած քաղաքացիները կթեստավորվեն, ինչից հետո պարզ կդառնա՝ նրանց մոտ կորոնավիրուս առկա է, թե ոչ։

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 42882 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից