Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հունիս / 2020


Բժշկի կարծիքով՝ թոքաբորբից մահացած մարտունեցի կինն իրականում կորոնավիրուսից է մահացել

 

Օրեր առաջ գրել էինք, որ «Մարտունի» բժշկական կենտրոնից «Էրեբունի» ԲԿ տեղափոխված 23-25 տարեկան կին է մահացել։ Մեզ հետ զրույցում «Մարտունի» ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը վստահեցրել էր, որ կինը կորոնավիրուսով վարակված չի եղել, այլ ունեցել է երկկողմանի թոքաբորբ։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը կարծիք հայտնեց, որ կինը մահացել է կորոնավիրուսից և համոզված է, որ նրան անգամ թեստ չեն արել․ «Թող Մարտունի ԲԿ-ի տնօրենը ցույց տա, որ տվյալ կնոջը կորոնավիրուսի թեստ են արել, այդ ժամանակ իմ կասկածները գուցե վերանան։ Կինն ունեցել է սուր շնչառական խնդիրներ, թոքաբորբ, այսօր փաստացի ունենք կորոնավիրուսի վարակման դեպքեր, ինչպես ասում են՝ «թասի ընկնելը առանց զրնգոց չի լինում»։ Ես չեմ պնդում, եթե կա փաստ՝ թող ցույց տան, բայց ոչ հետին թվով գրած։ Համոզված են, որ իրենք չունեն այդ թեստի արդյունքները, որովհետև չեն արել»,- ասաց Ներսիսյանը։

Առողջապահության նախարարության գործելաոճը Ներսիսյանը բացասական է գնահատում, որովհետև ըստ նրա՝ գոյություն չունեն օպերատիվ շտաբեր, իրազեկման ճիշտ ուղի, որ մարդկանց մոտ խուճապ չլինի, գոյություն չունեն կազմակերպչական աշխատանքներ՝ դիմակներ, ալկոգելեր գնելու և դրանց գնային աճը վերահսկելու առումով․ «Գոյություն չունի ճիշտ գործելաոճ սահմանին, օդանավակայանում։ Էջմիածնի դեպքը դրա վառ օրինակն է։ Իմանալով, որ Իտալիայում կա կորոնավիրուսի դեպք՝ պարտավոր էին ինքնաթիռի ուղևորներին մեկուսացնել մինչև անցներ գաղտնի շրջանը։ Արսեն Թորոսյանը, երևի թե, տեղյակ չէ, որ գաղտնի շրջանում թեստը կարող է բացասական ցույց տալ։ Սա անգործունակ Առողջապահության նախարարություն է, իսկ առողջությունն այսօր ազգային խնդիր է։ Եթե այսպես շարունակվի՝ մենք օրական ոչ թե 2, այլ 22 դեպք էլ կունանք, որովհետև կանխարգելիչ ոչինչ չի արվում»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ ցանկացած վիրուսի ժամանակ, մարդկանց ճիշտ և ժամանակին մեկուսացնելն է․ «Առաջին օրը, երբ վարչապետը հայտարարեց, որ Էջմիածնում կորոնավիրուսի վարակման դեպք ունենք, դրա հաջորդ օրը Արսեն Թորոսյանը հայտարարեց՝ իբրև թե այդ մարդկանց մեկուսացրել են, բայց հաջորդ օրը համացանցից տեղեկացանք, որ շտապօգնության մեքենաները 57 հոգու մեկուսացնում են։ Ես չեմ հասկանում նաև, թե ի՞նչ է նշանակում ինքնմեկուսացվել։ Էջմիածնի ԲԿ-ի տնօրենն ասել է, որ բաժնի վարիչն ու ռենտգենոլոգը ինքնամեկուսացվել են։ Դրա իմաստը ո՞րն է, չէ՞ որ այդ մարդը տուն, ընտանիք ունի, կամ մինչև տուն հասնելը չէ՞ որ շփվել է այլ մարդկանց հետ»,- նշեց Ներսիսյանը՝ ընդգծելով՝ սրանք հարցեր են, որոնց ուշադրություն չի դարձվում։

Մենք փորձեցինք նաև կապ հաստատել «Մարտունի» ԲԿ-ի հետ՝ ճշտելու արդյոք մահացած կնոջը կորոնավիրուսի թեստ անցկացրել են, թե ոչ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Սկղզբնաէբյուր կայք lurer.com

 

դիտվել է 168176 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից