Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը բուռն է անցել. Զարեհ Սինանյան

Մարտի 15-ին մոտ 100 ՀՀ քաղաքացիներ են Իտալիայից ժամանելու Հայաստան։
Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Դրանք մարդիկ են, որոնց նկատմամբ Հայաստանը պարտավորություններ ունի:
Իրանից Հայաստան են ուզում գալ հայեր, ովքեր ՀՀ քաղաքացի չեն։ Դժվար է, քանի որ ՀՀ քաղաքացի չեն։ Բայց փորձում ենք ձևաչափ գտնել այդ մարդկանց օգնելու համար։ 3-4 մարդիկ,, որոնք ցանկանում հայտնվել Հայաստանում։
Բայց իհարկե, առաջին հերթին մենք պարտավորվածություններ ունենք մեր քաղաքացիների նկատմամբ: Դա անքննարկելի է, իսկ ազգությամբ հայերի համար, որոնք ՀՀ քաղաքացի չեն, մենք ունենք բարոյական պարտավորվածություններ»,-ասաց Սինանյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը բուռն է անցել: