Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հոկտեմբեր / 2022


«Սամասուդի» ու «ռազբորկաների» «մշակույթը» պետք է բացառել

 «Փաստ» թերթը գրում է. «Որոշ ժամանակ առաջ ձևավորվել էր, այսպես կոչված, «հեղափոխության պահապանների» կիսառազմականացված արտաքինով ինչ-որ խումբ, որի անդամները պարբերաբար սպառնալից գրառումներ էին կատարում սոցցանցերում բոլոր նրանց հասցեին, ովքեր դեմ են «հեղափոխությանը»:

Ճիշտ է՝ հընթացս նրանք սպառնալիքների հասցեատեր դարձրին իբր «պետության» դեմ հանդես եկողներին, սակայն ակնհայտ էր, որ պետությունն իշխանությունների հետ նույնականացնելու միտումների շարքին է պետք դասել այս «սրբագրումը»:

Նրանք իրենց գրառումներում չէին էլ թաքցնում, որ «հարկ եղած դեպքում` դիմելու են ծայրահեղ միջոցների»: Այս ընթացքում իրավապահ մարմինները ոչ մի քայլ չձեռնարկեցին, ինչի արդյունքում էլ խումբն «այցելեց» Նիկոլ Փաշինյանին վիրավորած անձին ու սպառնալիքների ներքո (սպառնալիքները սկսել էին դեռ նախօրեին սոցցանցում. «Կա՛մ ներողություն կխնդրի, կա՛մ կպատժվի») ստիպեց ներողություն խնդրել: Այն, որ ցանկացած անձի վիրավորող, անվանարկող, հայհոյող, ատելություն սերմանող երևույթները պետք է բացառվեն, անկասկած է:

Սակայն դա իրավապահ մարմինների խնդիրն է, այլ ոչ թե ինչ-որ անհասկանալի խմբավորման: Այսպիսի «այցերի» ամենամեծ վտանգն այն է, որ «սամասուդի» ու «ռազբորկաների» «մշակույթը» կարող է ընդարձակվել և չսահմանափակվել սոսկ ներողությամբ՝ հետագա անկանխատեսելի հետևանքներով:

Կարո՞ղ է մի օր էլ արթնանանք ու ականատես լինենք այլոց «պահապանների» ջոկատների, որոնք էլ իրենց միջոցներով փորձեն ներողություն կորզել կամ պատժել իրենց «պահպանյալին» վիրավորածներին կամ հայհոյածներին:

Ուրախալի է, որ իշխանական թևից հնչեցին դատապարտող հայտարարություններ՝ նշելով, որ նման երևույթների հետ համակերպվել չի կարելի:

Շատ լավ է, որ երևույթը անընդունելի համարեց ու դատապարտեց նաև վարչապետը: Բայց խնդիրը միայն այս դեպքը չէ, այլ երևույթը:

Անկախ կոնկրետ այս դեպքին իրավապահների արձագանքից՝ հիմնավորապես պետք է բացառել ինքնադատաստանի որևէ հնարավորություն, նմանատիպ որևէ խմբի գոյություն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

դիտվել է 5896 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից