Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Հոկտեմբեր / 2020


Հուղարկավորեցին հակառակորդի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Զոհրաբ Սիանոսյանին

Մարտի 10-ին Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցից զոհված, պայմանագրային զինծառայող, 36–ամյա Զոհրաբ Սիանոսյանին այսօր՝ մարտի 12-ին, Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում հուղարկավորեցին՝ զինվորական կարգով։

 NEWS.am-ի հետ զրույցում Փոքր Վեդի համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանն ասաց, որ հուղարկավորությանը մասնակցում էին նաեւ գեներալներ ու գնդապետներ։

 Նշենք, որ Զոհրաբը երկու մանկահասակ դուստրերի հայր էր՝ 2 եւ 4 տարեկան։

Զոհրաբը ծնողների ավագ որդին էր, նրա կրտսեր եղբայրն արտագնա աշխատանքի է մեկնել, ինքն էլ մի քանի օր առաջ էր անցել պայմանագրային ծառայության։

 Ավելի վաղՊաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ մարտի 10–ին ժամը 15:30-ի սահմաններում, հարավարեւմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1994թ., Արարատի զ/կ): Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունից։

 Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

դիտվել է 19349 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից