Երևան
30 / Մարտ / 2020


Բերել են մեզ ստեղ՝ սովամա՞հ անեն. այսօր «Գոլդեն փելես» կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխվածներին սնունդ ու ջուր չեն տվել

Newspress.am-ը գրում է․

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոց այսօր տեղափոխված քաղաքացիներին ոչ սնունդ են հասցրել, ոչ ջուր: Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց հյուրանոց տեղափոխված քաղաքացիներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի:

«Շոու արեցին, մեզ բերեցին Ծաղկաձոր: Այո՛, մասնակցել ենք էդ նշանդրեքին, այո, այդ վարակված մարդն էլ է մասնակցել: Հիմա էլ բերել են, լավ, թող մեզ նորմալ տիրություն անեն: Ինչ բերել են, ոչ հաց են տվել, ոչ ջուր են տվել: Բերել են մեզ ստեղ սովամա՞հ անեն, հասկացանք՝ «կասկածյալ ենք»: Սենյակներից չեն թողում դուրս գանք: Շուրջ 60 մարդ ենք, քիչ էլ չենք: Ի՞նչ անենք՝ թողնենք, գնանք մեր տնե՞րը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նշեց նաև, որ նույնիսկ ցանկացել են օնլայն տաբերակով սնունդ պատվիրել, բայց երբ իմացել են, որ առաքում պետք է «Գոլդեն փելես» հյուրանոց անեն, հրաժարվել են:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 57 անձ մեկուսացված է, այդ թվում՝ երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը:

դիտվել է 88411 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից