Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հուլիս / 2020


Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:


Ստորև ներկայացնում ենք Շուշան Շահենի Ստեփանյանի կենսագրական տվյալները

Զինվորական կոչումը՝ մայոր

Ծնվել է 08.08. 1988թ., ԱՀ ք. Հադրութում

1995-2005թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ք. Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը

2005-2009 թթ. սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ

2007-2009 թթ. աշխատել է «Հետք» էլեկտրոնային պարբերականում` որպես հետաքննող լրագրող

2009թ. ընդունվել է պայմանագրային զինվորական ծառայության՝ որպես ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» թերթի ռազմաքաղաքական տեղեկատվության և զինծառայողների գաղափարախոսական բաժանմունքի թղթակից

2013 թ. նույն թերթի խմբագրության մշակույթի և հասարակայնության կապերի բաժանմունքի թղթակից

2015-2016 թթ. նույն թերթի խմբագրության զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի խմբագիր

2017 թ. նույն թերթի խմբագրության զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի պետ

2018 թ. «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի մամուլի բաժնի թղթակից

2019 թ-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում

2009 թ. թիմի կազմում ճանաչվել է European Journalism Centre-ի կողմից կազմակերպված հետաքննական լրագրության ուսումնական մրցույթի հաղթող և վերապատրաստվել Նիդերլանդներում

2014թ վերապատրաստվել է ԳԴՀ ԶՈւ Ինֆորմացիայի և կոմունիկացիայի ակադեմիայում

Պարգևատրվել է «ՀՀ ԶՈւ 20 տարի» , «Ծ.Հ.Ս. Իսակով», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, պատվոգրերով:

Հայրը` Շահեն Ստեփանյանը, ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից է, հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

 

դիտվել է 16158 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից