Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
28 / Հոկտեմբեր / 2020


Հաղորդում՝ հանցագործության մասին

Հարգարժա՛ն պարոն Դավթյան,

Սույն թվականի մարտի 11-ին «Հեղափոխության պահապաններ» անունը կրող մի խումբ անձինք այցելել են ՀՀ քաղաքացու աշխատավայր և նրան ահաբեկել ՀՀ վարչապետին հայհոյելու համար (հղումը)։ Մասնավորապես, վերջիններս քաղաքացուց պահանջել են «պատասխան տալ իրա ասածների համար» և սպառնացել, որ կտեսագրեն։ Տեսանյութում խմբի մասնակիցները նշում են նաև հետևալը՝ «ՀՀ վարչապետը երբևեցե ոչ մի հրահանգ ոչ մեկին չի տվել որ ինչ-որ մեկը վենդետաներ անի, բայց մենք, լինելով ՀՀ քաղաքացի և հարգելով մեր վարչապետին, գտնում ենք, որ նման արտահայտությւոններին պետք է արձագանքենք»։ Վերջում նրանք հավելում են, որ «այս պահը թող բոլորի համար դաս լինի» և պնդում, որ «հանգիստ ամեն ինչ չէր վերջանալու», եթե քաղաքացին չենթարկվեր։


Վերոհիշյալ խմբի գործողությունները պարունակում են ՀՀ Քրեական օրենսգրքով արգելված մի շատ արարքներ։ Մասնավորապես, արձանագրելով վերջիններիս վարքագիծը՝ կարելի է ասել, որ «Հեղափոխության պահապաններ» խումբը ձևավորվել է դրա անդամների համոզմունքների և սովորույթների հիման վրա, որով պայմանավորված են նաև նրանց գործողությունները։

Այս խմբի անդամները, օգտագործելով իրենց անօրինական ազդեցությունը՝ քաղաքացուն սպառնալիքներով ստիպում են կատարել գործողություններ, որոնք համապատասխանում են իրենց հռչակած համոզմունքներին։ Խմբի անդամները, խախտելով ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածը, որի համաձայն «Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան», փորձ են անում իրենց մեթոդներով իրականացնել «արդարադատություն» և կիրառել պատասխանատվություն։


«Հեղափոխության պահապաններ» խումբն իր գործողություններով և կոչերով իրեն իրավունք է վերապահում պատժել բոլոր նրանց, որոնց վարքագիծը չի համապատասխանի իրենց պատկերացումներին։ Այսպիսով, խմբի անդամները ինքակամ իրացնում են իրենց ենթադրյալ իրավունքները, որն առերևույթ պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 322-ի հանցակազմի տարրեր (Ինքնիրավչություն)։

Ավելին, նման գործողությունն առերևույթ պարունակում է նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 223.2 և 223.3 հոդվածներով սահմանված հանցակազմերի տարրեր։

Հաշվի առնելով վերոգրյալըև հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ ՀՀ-ում քրեական ենթամշակույթի դեմ հռչակված պայքարի շրջանակներում դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցելու ուղղությամբ։

Հարգանքով՝

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության
և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահի տեղակալ
ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ

դիտվել է 3621 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից