Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հուլիս / 2020


Մաշան ինձանից նեղացել է. Մետրոյի աղջկա հետ հեռախոսազրույցի հեղինակ

Իմ կամքով եմ վարչապետից ներողություն խնդրել, Մաշան ինձանից նեղացել է, բացատրում եմ՝ ոնց է եղել, չի հավատում. Մետրոյի աղջկա հետ հեռախոսազրույցի հեղինակ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 6-ին մետրոյում քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած արտակարգ դեպքը դեռևս շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Վարչապետի նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ նա «Այո»–ի բուկլետ էր տվել երիտասարդ մի աղջիկ, ում անունը հետո պարզվեց Մարիամ էր, բուկլետը պատռել և նետել էր վարչապետի ուղղությամբ։


Նախ ֆեյսբուքը լծվել էր գործին, պարզելու, թե ով էր այդ աղջիկը։ Երբ վերջինիս անձն արդեն բացահայտված էր ու նրա նախկին հեղափոխական լինելու մասին լուրն այլևս իրականություն էր, քննադատությունների նոր ալիքը պատրաստ էր։ Աղջկան մեղադրում էին Քոչարյանի աջակիցը լինելու, պաշտոն չստանալու համար ճամբարափոխ լինելու մեջ, իսկ այդ ամենն ուղեկցվում էր հայհոյանքներով։

Կրքերը նոր-նոր էին սկսել հանդարտվել, երբ համացանցում տեսանյութ տարածվեց բուկլետ պատռող աղջկա հետ հեռախոսազրույցից, որտեղ աղջիկը պատմում էր միջադեպի մանրամասները։

Մենք զրուցեցինք տեսանյութի հեղինակ երիտասարդի հետ, ով նշեց, որ դա սարքած է, ու տեսանյութում ինքն ամենևին էլ չի զրուցել Մարիամի հետ, այլ ուրիշ աղջկա հետ է զրուցել։

Սակայն այս պատմությունն այսքանով չավարտվեց։ Երեկ «Հեղափոխության պահապաններ» խմբի մասնակիցները գնացել էին աղջկա հետ զրուցած երիտասարդի՝ Արամի մոտ, ով առավել հայտնի է «գյուղապետ» մականվամբ։ «Գյուղապետը» տեսանյութում ներողության է խնդրում վարչապետից՝ աղջկա հետ զրույցի ժամանակ վարչապետի հասցեին ուղղված հայհոյանքներ հնչեցնելու համար։

Մեզ հետ զրույցում «գյուղապետը» նշեց, որ իր վրա որևէ ճնշում չի գործադրվել։ «Ես ոչ մեկի հետ որևէ խնդիր չունեմ, բայց ամբողջ աշխարհից ինձ զանգում են, հարցնում են ով է, անջատում են, չեմ հասկանում էս ժողովուրդը միայն կայքերով է ապրում, օրը մի 300-400 հոգի զանգում է, արդեն գժվեցի։ Ես խանութ ունեմ, աշխատում եմ, բաց ոչ մի օր խանութս չեմ փակել, չեմ փախել, բոլորը ինձ ճանաչում են, ինձ գյուղապետ են ասում, որովհետև ես ամբողջ կյանքում միայն կոստյում եմ հագել։ Բայց պետական պաշտոն չեմ զբաղեցրել, ոչ էլ ուզում եմ»։

Նա նշեց, որ բացի այս երիտասարդներից իրեն տեսնելու ուրիշ ոչ ոք չի գնացել։

Հարցին՝ այդ տեսանյութը ինչպե՞ս է հայտնվել համացանցում՝ նա ասաց. «Ես չեմ քցել, ես որ խոսում էի իր հետ, այդ ժամանակ ուրիշ հեռախոսով կամեռան էի ստուգում ու վիդեո է զապիս լինում մի րոպեի չափ, բայց ես իր հետ երկար եմ խոսել։ Ուղղակի չեմ նկատել ոնց է վիդեո նկարել։ Հետո ես անջատել եմ ու չգիտեմ ոնց է դա այդ մարդկանց մոտ հայտնվել։ Ես չէի կարող նման կեորպ վիրավորեի վարչապետին, ես երրորդ դեմքով եմ չնայած վիրավորել, ես ուղիղ չեմ վիրավորել։ Ես որպես գյուղի տղա, քֆուրով եմ խոսում բոլորի հետ, խոսքի մեջ հայհոյանքներ օգտագործում եմ։ Ուղղակի չգիտեմ ով իմ մտերիմներից գցել ա ինտերնետ»։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Մարիամը չի՞ նեղացել, որ իր հետ հեռախոսազրույցը հրապարակվել է՝ նա ասաց. «Նեղացել է, ոնց չի նեղացել, ինքը մտածում է՝ ես եմ արել, բայց ես իրեն փորձել եմ բացատրել, որ նման բան չկա։ Ես ոնց կարող էի քֆուր անել, գցել ինտերնետ իմ հեռախոսի համարն էլ տակը գրեի»։

«Մարդիկ ինտերնետով ինչ քֆուր ասես գրում են, բայց որ նայում ես, կեսից շատը մարմնավաճառ են, նկարներից նայում ես, հասանում ես իրենք ով են, ես մի հատ ադեկվատ մարդ չեմ տեսել, որ բան գրի։

Հեղափոխության ժամանակ էլ ես մասնակցել եմ ու բոլորը ինձ ճանաչում են։ Սոտիկանները մյուս քաղաքացիներին բռնում մտցնում էին ավտոն, ինձ չկարողացան, ես չթողեցի»,- ասաց նա։

Նշենք, որ ոստիկանությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու տեսանյութից տեղյակ են, այն ուսումնասիրում են։

Աղբյուր armdaily.am

 

դիտվել է 18474 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից