Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
20 / Հոկտեմբեր / 2020


Կառավարությունը լրատվական կայք է բացում. 54 մլն դրամ կհատկացվի պետբյուջեից


Վարչապետի աշխատակազմը կառավարության պահուստային ֆոնդից նախատեսում է Հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ-ին, հատկացնել 54 մլն 520 հազար դրամ: Կառավարության որոշման նախագծից տեղեկանում ենք, որ այս գումարով վարչապետի աշխատակազմը ցանկանում է ստեղծել մի ռեսուրս, որի նպատակն է ապահովել հայաստանյան զարգացումների մասին անաչառ-այլընտրանքային տեղեկատվության ամենօրյա փոխանցում հանրությանը:


Նախագծում նշվում է, որ նախատեսվում է ստեղծել արդիական տեղեկատվական կայք՝ լուրերի թողարկման ամենօրյա ռեժիմով։ Լրատվական հրապարակումները տարբեր են լինելու՝ տեքստային, ձայնային և տեսանյութային։ Լրահոսն առաջին փուլում լինելու է երկլեզու՝ հայերեն և ռուսերեն։ «Նախատեսվում է յուրաքանչյուր օր՝ օրվա ընթացքում կատարվող իրադարձությունների վերաբերյալ 10 լրատվական թողարկում և առնվազն 2 վերլուծական թողարկում՝ հիմնական իրադարձությունների վերաբերյալ: Վերլուծական հոդվածների պատրաստմանը ներգրավվելու են լրագրողներ, փորձագետներ, վերլուծաբաններ, քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ:


Լուսաբանվելու են հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային-մարզական բոլոր նշանակալից իրադարձությունները, արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող զարգացումները»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: Նշվում է նաեւ, որ անհրաժեշտություն է առաջացել ստեղծել այլընտրանքային-անկախ առցանց ռեսուրս, որը պետք է նպաստի անկախ մամուլի ինստիտուտի կայացանը և խոսքի ազատության ապահովմանը: Սա հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ լրատվամիջոցների մեծ մասն այժմ ղեկավարվում է նախկին իշխանությունների կողմից:
Irakanum.am

դիտվել է 6106 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից