Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հունիս / 2020


Էջմիածնի դպրոցի բուժքրոջը տուն են ուղարկել. նա մասնակցել էր նշանդրեքին, որին ներկա էր կորոնավիրուսով հիվանդը

Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի բուժքույր Արեւիկ Հովհաննիսյանը մարտի 8–ին ներկա է եղել նշանադրութան արարողությանը, որին մասնակցել է նախօրեին կորոնավիրուսով ախտորոշված 45–ամյա տղամարդը։

 

Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր առավոտյան բուժքրոջը տուն է ուղարկել։

«Ունենք երկու բուժքույր, այն բուժքույրը, որը ներկա է եղել նշանադրության արարողությանը, իրեն տուն եմ ուղարկել, եկել էր, հենց մուտքից հետ եմ ուղարկել»,– ասել է նա։

 Այնուամենայնիվ, նշանդրեքին մասնակցելուց հետո երեք օր բուժքույրը դպրոց է գնացել, շփվել աշակերտների և աշխատակիցների հետ։

 «Ոչ ինքն է տեղյակ եղել, ոչ մենք։ Բնականաբար, հիմա անհանգստանալու առիթ ունենք»,– ասաց տնօրենը։

 Վաղարշապատի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Աստղիկ Հարությունն էլ հայտնել է, որ իրենց դպրոցի երկու աշակերտ, որոնք նույնպես մասնակցել են նշանդրեքին, այսօր առավոտյան դասի էին եկել, նրանց տուն են ուղարկել։

 Նշենք, որ նախօրեին Հայաստանում կորոնավիրուսի եւս 3 նոր դեպք է հաստատվել, վարակվածների թիվն ընդհանուր առմամբ 4-ն է։ Այժմ դեռ պարզվում է նրանց շփումների շրջանակը։ Վարակվածների վիճակը լավէ, միայն 45–ամյա տղամարդու մոտ թոքաբորբ է ախտորոշվել։

դիտվել է 9968 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից