Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Ապրիլ / 2020


Հրայր Թովմասյան չզբաղվել պոլիտիկա, եթե ուզում զբաղվել պոլիտիկա, թող ազատել ՍԴ նախագահի աշխատասենյակ. Նիկոլ Փաշինյան

Այսօր Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, սակայն ես չեմ ասի, թե պաշտոնյաները կաշառք չեն վերցնի, քանի որ մենք ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառքի վրա: Ջերմուկում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ պետք է անենք սրան վերջ տալու համար: Այս հանրաքվեն նաև դրա մասին է: Այդ կոռուպցիոն համակարգի մնացորդներն ամեն տեղ հույս ունեն, որ իրանցոնք գալու են: Ձերոնք ընենց հեռու են գնացել, կամ ժողովուրդն ընենց հեռու է նրանց ուղարկել, լույսի արագություն էլ բացեն, չեն կարող հետ գալ: Խնդիրն այն է, որ նյարդային մթնոլորտը Հայաստանում շարունակվում է: Քանի դեռ ՍԴ-ի և ընդհանրապես դատական համակարգի հարցը չի լուծվել, այս մթնոլորտը պետք է շարունակվի»,-ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, թե այնպիսի դատարան են ուզում, որի որոշումներին բոլորը կվստահեն. «Ես չեմ ուզում կրել նաև դատական համակարգի պատասխանատվությունը: Ես ամենուր ծրարներ եմ ստանում, որոնց մի մասը բողոքում են սոցիալական խնդիրներից, մի մասը՝ դատական համակարգից»:

Վարչապետն այս համատեքստում խոսեց նաև Արմեն Թավադյանի մասին. «Երեկ դատարանը կալանքից ազատեց Ռոբերտ Քոչարյանի ամենահայտնի կողմնակիցներից մեկին: Հիմա՝ այդ որոշումից հետո էլի քննարկում սկսվեց, կառավարությանը սկսեցին քննադատել, ասում են՝ բա կառավարությունը չի տեսել, թե որ դատավորի մոտ է գործը (Ալեքսանդր Ազարյան)»:

Փաշինյանի խոսքերով, դատական համակարգը տեղ տեղ ներգրավված է եղել քաղաքական պրոցեսների մեջ. «Մենք ասում ենք, որ դատարանները պետք է քաղաքականությունից զբաղվել; «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»: Հիմա մենք ասում ենք «Հրայր Թովմասյան չզբաղվել պոլիտիկա, եթե ուզում զբաղվել պոլիտիկա, թող ազատել ԱԴ նախագահի աշխատասենյակը»: Ինչ է նշանակում դատավորը լինի Քոչարյանի կամ Փաշինյանի կողմնակից: Եթե նման բան կա, նա կարող է ամեն ինչ լինել, բացի դատավորից:

Փաշինյանը կրկնեց, որ ՍԴ անդամները մշտապես փաթեթավորել են իշխանությունների որոշումները:

դիտվել է 3435 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից