Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
20 / Հոկտեմբեր / 2020


«Դրոշի պոչն ո՞ւր ա». Վահրամ Բաղդասարյանը կանչվել է քննչական` «հարցաքննության»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կորած համակարգչի գործով Դուք որպես մեղադրյա՞լ, թե՞ որպես վկա եք անցնում՝ հարցրինք «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանին։ «Որպես վկա, իրենք չեն ասում, որ ես «գողացել» եմ այն, քննչականն ինձ կանչել-հարցնում է` կարո՞ղ է իմանաս ուր է համակարգիչը։ ԱԺ-ն ռեժիմային հիմնարկ է, փաստաթղթով համակարգիչը հանձնել, դուրս եմ եկել, էդ շենք այլևս ես չեմ կարող վերադառնալ, ես ո՞նց իմանամ` էդ համակարգիչն ուր է, հետո էլ՝ ինչո՞ւ պիտի իմանամ»,- ասաց նա:


Սակայն «նախկինների» հետ կապված` սա միակ կազուսը չէ. իշխանությունների երևակայությունը` նրանց մեջ հանցավորներ գտնելու հարցում, անսահմանափակ է։ Պարզվում է` ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ անցնում է «դրոշի պոչի» գործով՝ ֆրակցիայի սենյակի դրոշի պոչը նոր Հայաստանի իշխանությունները չեն գտնում․ Վահրամ Բաղդասարյանը ևս կանչվել է քննչական` «հարցաքննության»:

Ի դեպ, Բաղդասարյանն իր անձնական կահույքը թողել է ֆրակցիայի սենյակում: Քննչականի «որոնողական» աշխատանքներն այսքանով չեն ավարտվում՝ մի երկու կորած աթոռի հետ կապված՝ նույնպես քրգործեր կան»:

Մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 12756 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից