Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Ապրիլ / 2020


Բժիշկներս պետք է շուտափույթ մշակենք գործելակարգեր, թե ինչ պետք է անել կորոնավիրուսային հնարավոր վարակի դեպքում

Բժիշկ Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խոսքս վերաբերվում է բժիշկներին
Համոզված եմ, որ մենք՝ բժիշկներս ու մասնագիտական միությունները, պետք է շուտափույթ մշակեն (թարգմանեն և ադապտացնեն) գործելակարգեր, թե ինչ պետք է անել կորոնավիրուսային հնարավոր վարակի դեպքում նեղ մասնագիտական ոլորտներում:

Կորոնավիրուսային վարակով հիվանդը կարող է, և շատ հաճախ հենց կունենա, տարբեր ուղեկցող հիվանդություններ և անհրաժեշտություն կառաջանա բժշկական միջամտության՝ սկսած անհետաձգելի վիրահատությունից, վերջացրած թերապևտիկ բուժմամբ: Օրինակ, ինչ պետք է անել, եթե տվյալ մարդու մոտ առկա է կոտրվածք, և նա ինֆեկցված է:

Կամ առկա է քաղցկեղ, պետք է ստանա քիմիաթերապևտիկ բուժում, բայց միևնույն ժամանակ ունի ինֆեկցիա: Ինչպես պաշտպանել մյուս հիվանդներին, բուժանձնակազմին և համապատասխան և ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերել տվյալ հիվանդին: Իմ կարծիքով, սա չափազանց կարևոր է!


Համոզված եմ, արդեն կլինեն նման գործելակարգեր՝ մշակված անգլերեն լեզվով, ուղղակի պետք է թարգմանել, ադապտացնել և փորձել ներդնել, եթե առաջացավ անհրաժեշտություն:
Հուսանք անհրաժեշտությունը չի լինի, բայց ցանկացած պարագայում մենք պետք է պատրաստված լինենք»։

դիտվել է 5220 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից