Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Դեկտեմբեր / 2020


Թոմ Հենքսը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

 

Ամերիկացի դերասան Թոմ Հենքսն ու նրա կինը՝ Ռիտա Վիլսոնը վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին դերասանը հայտարարել է իր թվիթերյան էջում հրապարակած գրառումով։ Նրանք այժմ գտնվում են Ավստրալիայում։ Ամուսինների մոտ առողջական վիճակի վատացում է նկատվել․ առկա է եղել թուլություն եւ մարմնի ցավ։

Ռիտա Վիլսոնի մոտ նաեւ բարձր ջերմություն է եղել։ Ամուսինները արյան անալիզ են հանձնել կորոնավիրուսի առկայությունը ստուգելու համար։ Պատասխանը եղել է դրական։

Հենքսն ասել է, որ ինքն ու կինը՝ Ռիտան, կմնան կարանտինի տակ այնքան, որքան դրա հարկը կլինի։

Ներկայումս զույգը բուժման մեջ է, գտնվում է Գոլդ Քոսթ քաղաքում, ըստ ABC.net-ի փոխանցման։

Նրանց որդին՝ Չետ Հենքսը իր ինստագրամյան էջում գրել է, որ ծնողներն իրենց լավ են զգում եւ անհրաժեշտ նախազգուշական բոլոր քայլերը ձեռնարկված են։

դիտվել է 3921 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից