Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
26 / Մայիս / 2020


Լուսանկարներ՝ Գյումրիում ծեծի հետևանքով մահացած 43-ամյա կնոջ թաղման արարողությունից

Գյումրիում ծեծի հետևանքով մահացած 43-ամյա Մարինե Խ.–ի հուղարկավորության արարողությանը հարազատներից ոչ ոք չի մասնակցել։

Կնոջ մարմինը Գյումրու պաթոլոգո-անատոմիական լաբորատորիայից անմիջապես տեղափոխել են «Շիրակ» գերեզմանատուն:

 Հուղարկավորությանը ներկա են եղել քաղաքապետարանի ու մարզպետարանի աշխատակազմերը՝ Գյումրու քաղաքապետի ու Շիրակի մարզպետի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը:

 Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հուղարկավորությունը կազմակերպել է քաղաքապետարանը:

 «Քննչական մարմնից ենք ստացել գրություն, որպեսզի հուղարկավորենք մահացած կնոջը: Մենք էլ օրենքի սահմանում իրականացնում ենք այդ գործընթացը»,- նշեց Առաքելյանը:

 Հիշեցնենք`մարտի 5-ին, ժամը 15։40-ին Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Նույն տնից «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա Նազելի Խաչատրյանը: Նրանք մայր ու դուստր են:

դիտվել է 31395 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից