Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
25 / Սեպտեմբեր / 2020


Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Երեկ՝ մարտի 10-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Լիճք գյուղի բնակիչ, 27-ամյա Զովիկ Իրիցյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի–Գետափ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Զ. Իրիցյանը նրա ուղևորներ, համագյուղացի, 52-ամյա Կարինե Իրիցյանը, և Երևանի բնակիչ, 4-ամյա Սիրուշ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Երևանի բնակիչ, 25-ամյա Մարիամ Իրիցյանը տեղում մահացել է:

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

 

դիտվել է 8011 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից