Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Հունիս / 2020


Շոկոլադե կրեմ-լիկյոր

Բաղադրիչներ
օղի - 250 մլ
սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 150 մլ
կակաո - 100 գր
վանիլին - 1/2 թ/գդ
կաթ - 500 մլ
շաքարավազ - 500 գր


Պատրաստման եղանակ
Կաթսայի մեջ խառնում ենք կաթն ու սերուցքը։
Ավելացնում ենք վանիլինի կեսը, կակաոն, շաքարավազը և անընդհատ խառնում ենք, որպեսզի գնդեր չմնան։ Զանգվածը հասցնում ենք եռման աստիճանի, այնուհետև կրակի տակը ցածրացնում ենք և անընդհատ խառնելով 30 րոպե եփում։ 30 րոպե հետո կրակի վրայից վերցնում ենք և թողնում ենք սառչի։

Ստացված զանգվածը մաղով անցկացնում ենք, որպեսզի գնդերը վերացնենք։ Անընդհատ գդալով խառնելով աստիճանաբար օղի ենք լցնում։ Ավելացնում ենք մնացած վանիլինը և այնքան խառնում մինչև համասեռ զանգված ստանանք։

Պատրաստի շոկոլադե լիկյորը լցնում ենք ապակյա շշերի մեջ (նախապես ստերիլիզացրած)։ Պահում ենք սառնարանի մեջ։
Օգտագործելուց առաջ հանում ենք սառնարանից, լցնում բաժակների մեջ, զարդարում ըստ ցանկության և խմում:

Շոկոլադե լիկյորի համար ավելի հարմար է օգտագործել շագանակագույն շաքարավազը

դիտվել է 3300 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից