Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Նոյեմբեր / 2020


Ընդամենը 3 օր ծառայեց ու... Զոհրաբի դին այսօր տուն կտանեն

«Զոհրաբի դին այսօր կբերեն, տանը սարսափելի վիճակ է»: Երեկ Նախիջևանի սահմանին հակառակորդի կրակոցից զոհված Զոհրաբ Սիանոսյանը Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի բնակիչ էր:

«Սոցիալապես անապահով ընտանիք են: Նա, կինն ու երեխաները ապրում էին հայրիկի ու մայրիկի հետ, նրանց հետ նաև եղբոր ընտանիքը: Մինչև պայմանագրային ծառայող դառնալը արտագնա աշխատանքի էր գնում, եղբայրն էլ էր դրսում, գիշերն է եկել»,- մեզ հետ զրույցում պատմեց համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը:

26 ամյա Զոհրաբը երկու դուստր ունի, մեկը՝ 4, մյուսը 2 տարեկան: Կինն աշխատում է համայնքի ջերմոցներում: Համայնքապետը պատմում է՝ Զոհրաբն իր նախկին աշխատողի որդին է՝ շատ համեստ, խելոք տղա:


«Մի բան հանձնարարեիր՝ առանց մի բառ ասելու կգնար, կաներ: Աշխատասեր ընտանիք են իրենք: Դժբախտություն էր սա, խոսքեր չունեմ»:

Պայմանագրային զինծառայողը ուրբաթ օրվանից է սկսել ծառայությունը:

«3 օր էր ինչ գնացել էր, նոր-նոր երևի փորձել է հունի մեջ ընկնել, այն էլ..., չգիտեմ, գուցե տեղանքին լավ ծանոթ չի եղել, գուցե անզգույշ է եղել, գուցե ուղղակի իրենից չի կախված եղել իրավիճակը»:

Նշենք, որ երեկ՝ ժամը 15։30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1994թ., Արարատի զ/կ):

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

lurer.com

դիտվել է 89665 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից