Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Մայիս / 2020


«Մայրը լուրը լսելով դուրս ա վազել, որ հասնի աղջկա տուն, ճանապարհին մահացել ա». մանրամասներ Լեռնանիստում կնոջը խեղդամահ անելու փորձից

 

Կոտայքի մարզի Լեռնանիստում ապշած են գյուղում կատարված դեպքի վրա: Գյուղացիները պատմեցին, թե ինչպե՞ս է խորթ անչափահաս տղան փորձել խեղդամահ անել հոր՝ 26-ամյա կնոջը, եւ որ աղջկան խեղդելու լուրը լսելով՝ մայրը հանկարծամահ է եղել: Այս մաին գրում է Hraparak-ը:

 

Ըստ գյուղացիների՝ մի քանի տարի է, ինչ իրենց համագյուղացի Կամո Սիմոնյանը ամուսնալուծվել է, եւ երկրորդ անգամ ամուսնացել: Նրանց տուն հաճախ է այցելել խորթ տղան եւ պահանջել կնոջը՝ հեռանալ տանից. «Առաջին կնոջից Կամոն 3 երեխա ունի, գյուղում չեն ապրում: Կամոյի տղան միշտ գալիս էր հոր տուն, ու կռիվ սարքում: Էս անգամ էլ իմացել ա, որ հերը տունը չի, եկել ա հետեւից թաքուն լարը փաթաթել Սուսանի վզին:

Աղջիկն ուշաթափվել, ընկել ա, տղեն էլ՝ վախեցել ու փախել ա: Շտապօգնությունով Սուսանին հասցրել ենք հիվանդանոց, տեղում առաջին բուժօգնություն ա ստացել, ու տուն եկել: Այդ ընթացքում զանգել են Սուսանի մորը, որ տեղյակ պահեն կատարվածի մասին: Մայրը լուրը լսելով դուրս ա վազել, որ հասնի աղջկա տուն, ճանապարհին մահացել ա, երեւի ինֆարկտ ա ստացել, քանի որ ողջ դեմքը կապտած էր»,-պատմում էին Սուսանի հարեւանները:


Հավելենք, որ ոստիկանության ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կասկածյալը ձերբակալվել է:

դիտվել է 95233 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից