Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
04 / Հունիս / 2020


Նախկինները զրկել են միջին վիճակագրական հայաստանցուն նորմալ կրթություն ստանալու հնարավորությունից և նորմալ աշխատանք ունենալու հնարավարությունից

Պարոն վարչապետ  Նիկոլ Փաշինյան էս տղեն մոտավորապես միջին վիճակագական հայաստանցու՝ չեմ ասում հայի, այլ հայաստանցու, Հայաստանում ապրողի հավաքական կերպար է։

Նախ երբեք ձեզ մի համեմատեք նրանց հետ այն առումով, թե դուք կրթվել եք, աշխատել եք, ստեղծել եք և ինչո՞ւ նրանք դա չեն անում։ Ոչ բոլորը ունեն հավասար ունակություններ, կարողություններ, և հնարավորություններ։

Ու հիմա առավելապես հավասար հնարավորությունների մասին եմ ուզում խոսել։ Նախկինները զրկել են միջին վիճակագրական հայաստանցուն նորմալ կրթություն ստանալու հնարավորությունից և նորմալ աշխատանք ունենալու հնարավարությունից։ Ամեն մեկը չի, որ կարողացել է ճեղեքել այդ պատը, ընդ որում արդար ու ազնիվ միջոցներով։ Ամեն մեկը չի, որ ունի ստեղծագործական միտք և կարող է գաղափարներ գեներացնել ու իրականացնել։

Պետք չի բոլորին մի արշինով չափել։ Եվ դուք՝ Իմ քայլի կառավարությունը, ի՞նչ քայլեր եք արել այս 2 տարվա ընթացքում, որ առնվազն վերականգնեք ՀՀ քաղաքացիների որակյալ կրթություն ստանալու հավասար պայմանները։ Նման մարդկանց համար կազմակերպե՞լ եք արդյոք վերամասնագիտացման դասընթացներ, լրացրել եք արդյոք նախկինների բացերը։ Ոչ։ Եվ եթե նույնիսկ դա արած էլ լինեիք, միևնույն է մեղմ ասած սիրուն չի վարչապետի դրքից մեղադրել կոնկրետ մարդուն ծուլության մեջ։ Ես հասկանում եմ, որ ընդհանրական քննադատում եք ծուլությունը, բայց կոնկրետ անձին, չիմանալով նրա անցած ճանապարհը․․․ Ընդ որում այդ ծուլությունն էլ ունի իր օբյեկտիվ պատճառները։ Նախկինները այն պայմաններն են ստեղծել, որ մարդիկ մուրացիկի հոգեբանություն ձեռք բերեն։ Փորձե՞լ եք փոխել դա։

Մի խոսքով էմոցիոնալ ֆոնը դնենք մի կողմ և արձանագրենք այն նվազագույն քայլերը որոնք պիտի արվեն նման մարդկանց փոսից հանելու համար։

1․ Ըստ տարածաշրջանների կազմակերպել վերամասնագիտացման դասընթացներ։ Այսինքն հենց այնպես օդից վերձրած չէ, այլ կոնկրետ։ Օրինակ ի՞նչ կարելի է սովորեցնել կուրթանցուն, որ նա կարողանա ոտքի կանգնել։ Մի տեղ ճիշտ գյուղատնտեսույթան վարման դասընթացներ, մի տեղ ավտոփականագործների, մի տեղ տուրիզմի, մի տեղ զոդավորողների, մի տեղ խոհարարների և այլն։

2․ Ստեղծել համապատասխան գործիքակազմ այդ վերապատրասման դասընթացներն անցած մարդկանց համար որպեսզի նրանք կարողանան իրացնել իրենց գիտելիքները և հետագայում դրանց շնորհիվ տրված արտադրությունը և ծառայությունները շուկա հանեն։

3․ Այս կոնտեքստում առաջ է գալիս նաև ուսումնարանների վերականգնումն ու եղածների ուժեղացումը։

4․ Իրականացնել կրթադաստիարակչական աշխատանքներ, բարձացնել մարդկանց բարոյահոգեբանական մակարդակը, այդ թվում հեռուստատեսության գործիքակազմի միջոցով։

Եկեք թարգենք օդի մեջ խոսակցությունները ու կոնկրետ գործով զբաղվենք։

Տիգրան Արեգունու ֆեյսբուքյան էջից

դիտվել է 4929 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից