Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
23 / Հոկտեմբեր / 2020


Վրաստանում առաջին անգամ երեխա է վարակվել կորոնավիրուսով

COVID-19 կորոնավիրուսով երեխայի վարակման առաջին դեպքն Է գրանցվել Վրաստանում: Այդ մասին լույս մարտի 11-ի գիշերը լրագրողներին հայտնել Է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:


Տնօրենի տեղեկատվության համաձայն՝ հիվանդացած երեխան ինֆեկցիոն հիվանդանոց Է տեղափոխվել մի խումբ անձանց հետ միասին, որոնք փետրվարի 28-ից ինքնամեկուսացման մեջ Էին գտնվում, եւ որոնց մոտ վիրուսը հայտնաբերվել Էր մարտի 10-ին անցկացված կրկնական թեստավորման ընթացքում: Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ վարակված երեխան 12 տարեկան Է:

Մարտի 10-ին հայտնաբերված վարակման ութ նոր դեպքերից հինգը, ներառյալ երեխան, նույն ընտանիքի անդամներ են: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ այսօրվա դրության հանրապետությունում լաբորատոր եղանակով հաստատված Է կորոնավիրուսով վարակման 23 դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

դիտվել է 5537 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից