Իտալիայում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 168 մարդ

Իտալիայում կորոնավիրուսի բռնկումից մեկ օրում մահացել է 168 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 631-ի։ Վիրուսակիրների թիվը Իտալիայում 8514 է։ Ապաքինվել է ավելի քան 1000 մարդ։
Այս մասին հայտարարել է քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին։ Վերջին մեկ օրվա ընթացքում 529 նոր վարակման դեպք է հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ մարտի 10-ից Իտալիայում կարանտին է հայտարարվել։
Մասնագետը նշել է, որ մահացության դեպքերի մեծամասնության պարագայում կորոնավիրուսը մահվան հանգեցրած գլխավոր պատճառը չի եղել։
Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 117 000–ի, մահացածներինը կազմում է 4090։ Ապաքինվել է 64 391 մարդ։