Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Հունիս / 2020


Հայաստանում ձևավորվում է նոր քաղաքական մշակույթ

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Անկախ այն բանից, թե թավշյա հեղափոխությունը Հայաստանում վերջին հաշվով ինչ արդյունքներ կունենա և ինչ փոփոխություններ կբերի, արդեն իսկ որոշ տեղաշարժեր առկա են ու տեսանելի:

Բայց ամենակարևորը ոչ այնքան իրականացվող բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարն է, որքան քաղաքական նոր մշակույթի ներմուծումը Հայաստան:

Խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների ու հատկապես երկրի առաջին դեմքի՝ վարչապետի, հանրության հետ ակտիվ ու պարզ շփումների մասին է: Բանը հենց կառավարման մշակույթի ու քաղաքական մշակույթի մեջ է:

Որովհետև Նիկոլ Փաշինյանը բաց է ու անկեղծ քաղաքացիների հետ: Իր քայլերի մասին տեղեկացնում է անձամբ, ուղիղ եթերների միջոցով կամ դուրս է գալիս քաղաքի փողոցներ ու իր ունեցած տեսակետներն է փորձում ներկայացնել քաղաքացիներին:

Ինչպես օրերս մենք դա տեսանք մետրոյում: Հանդուրժողաբար է մոտենում իր տեսակետները չկիսող ու նույնիսկ ամբարտավան վարք ցուցաբերող քաղաքացիներին (դրան ևս ականատես եղանք մետրոյում):

Մեխը հենց այստեղ է՝ նա իրեն պահում է խիստ հասանելի ու իր ասելիքը մարդիկ շատ ավելի հեշտությամբ են ընկալում, քան պաշտոնական ճառերը, որոնք միշտ եղել են մինչ այժմ»,-գրում է թերթը:

Ավելի մանրամասն՝«Հայաստանի Հանրապետություն»  կարդացեք թերթի այսօրվա համարում: 

դիտվել է 2803 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից