Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
12 / Հուլիս / 2020


Տուգանք՝ առանց թույլտվության վայրի կենդանի պահելու համար. արտոնություն կտրվի թոշակառուներին

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը քննարկման է դրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որով պատասխանատվության միջոցներ են նախատեսվելու Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ, եթե նրանք լիազորված պետական մարմնին չտրամադրեն դրանց հաշվառման տվյալները:

Ի դեպ, տեղեկացնենք, որ կենսաթոշակային տարիքի մարդկանց սիրողական նպատակներով ձկնորսության դեպքում արտոնություն կտրվի, այն կդառնա անվճար, ինչի արդյունքում կլուծվեն այդ տարիքային խմբի մարդկանց սոցիալական խնդիրները։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի տվյալներով՝ սիրողական ձկնորսության համար Շրջակա միջավայրի նախարարություն են դիմել շուրջ 4000 քաղաքացի, որոնցից մոտ 2000-ը եղել են կենսաթոշակային տարիքի։

Ներկայումս ՀՀ օրենսդրությամբ արգելված է միայն ապօրինի որսը: Բայց պարզվում է, որ փաստաթղթերի հարցը կանոնակարգված չէ: Եվ մեզ հայտնի դարձավ, որ կնախատեսվի օրենսդրական արգելք այդ գործունեության համար: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սեւակ Բալոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ մենք այս փոփոխությունների կարիքն ունեինք:

Հարցին՝ կոնկրետ որ կառույցը պետք է վերահսկի այս գործընթացը, Բալոյանն արձագանքեց. «Վերահսկողություն իրականացնելու է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը: Նախարարությունը վերահսկողական գործառույթներ չունի: Մեր նախարարության խնդիրը օրենսդրական դաշտը ապահովելն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2236 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից