Հարուցվել է քրգործ՝ զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2020թ. մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով պարանոցի ստորին հատվածի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը:
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
դիտվել է 10585 անգամ
Այս թեմայով
Կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Կորոնավիրուսի մասին տեղեկություն ստանալու վստահելի կայքերը
Հրդեհ «Սայաթ-Նովա» սուպերմարկետում (տեսանյութ. լուսանկարներ)
ՈՒՂԻՂ․ Էջմիածնի քաղաքապետը խոսում է կորոնավիրուսի դեպքի մասին
Կորոնավիրուսով վարակված անձանց հետ ուղիղ կոնտակտ ունեցող մարդկանց մեկուսացումով ենք հիմա զբաղվում. նախարար
Նախկինները զրկել են միջին վիճակագրական հայաստանցուն նորմալ կրթություն ստանալու հնարավորությունից և նորմալ աշխատանք ունենալու հնարավարությունից