Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Հունիս / 2020


Գյումրիում ծեծի հետեւանքով մահացած կնոջը կհուղարկավորի քաղաքապետարանը

Մարտի 5-ին Գյումրիում ծեծի հետեւանքով մահածած 43-ամյա կնոջը կհուղարկավորեն վաղը՝ մարտի 11-ին: Հուղարկավորությունը կկազմակերպի Գյումրու քաղաքապետարանը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը: Հարազատներից որեւէ մեկը դեպքից 5 օր անց կնոջը հուղարկավորելու քայլ չի արել: «Քննչական մարմնից ենք ստացել գրություն, որպեսզի հուղարկավորենք մահացած կնոջը: Մենք էլ օրենքի սահմանում կիրականացնենք այդ գործընթացը»,- լրատվականին ասել է Առաքելյանը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 14:50-ին, Գյումրիի Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր 43-ամյա կնոջ դի: Նույն տնից մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 2007 թվականին ծնված երեխա: ՇՄ դատախազության տեղեկատվությամբ՝ երեխան մարմնական վնասվածքներն ստացել էր իրենց տանը: Վնաս հասցրած անձը 43-ամյա կնոջ մտերիմն է՝ 28-ամյա մի տղամարդ: Նա բերման էր ենթարկվել, ձերբակալվել, ապա՝ կալանավորվել:

դիտվել է 12926 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից