Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
09 / Դեկտեմբեր / 2021


Թեկնածուների մեջ է Նիկոլ Փաշինյանի քավորի ընկերը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող կուսակցության համար Իջևանում կրկին ակտիվ գործընթացներ են. մարտի 16-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրելու է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն։ Հիշեցնենք․ ժամանակին «քայլիստները» մտան նախկին տնօրեն Սամվել Առաքելյանի սենյակ և հրաժարական պարտադրեցին:


Մասնաճյուղի տնօրենի թեկնածուների մեջ է վարչապետ Փաշինյանի քավորի` Իջևանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանի ընկերը` Հայկ Քամալյանը, որը շարքային դասախոս է, մյուս թեկնածուները դոկտոր-պրոֆեսորներ են (թեկնածուները 6-ն են, նրանց թվում են ՀՅԴ նախկին փոխմարզպետ Վարդան Ալեքսանյանը, ԱԱԾ նախկին աշխատակից Հովսեփ Մովսիսյանը)։

«Ի դեպ, երբ հոգաբարձուների խորհուրդը քննարկում էր այդ պաշտոնում պարտադիր 3 տարի ղեկավար պաշտոն զբաղեցրած լինելու նորմը, հանուն քավորի ընկերոջ` «իգնոր» արեցին այն։


Իսկ այսօր արդեն իշխանությունները մոբիլիզացրել են վարչական ռեսուրսը, որպեսզի Քամալյանն անպայման ընտրվի։ Դրանով կլուծվի նաև ապրիլի 5-ի հանրաքվեի հարցը՝ ուսանողները միաբերան «այո» պետք է ասեն»,- ասաց մեր աղբյուրը: Ի դեպ, հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 հոգուց, որից 16-ը կառավարության ներկայացուցիչներն են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5722 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից