Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Հուլիս / 2020


Ի վերջո, ո՞վ կդառնա ԿԲ նախագահ

«Փաստ» թերթը գրում է. «Վերջերս տեղեկություն էր շրջանառվում, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը գուցե դառնա ԵՊՀ ռեկտոր, բայց այդ տեղեկությունը հերքեցին թե՛ Գաբրիելյանը, թե՛ ԿԳՄՍ նախարարը։ Եվ ահա, վերջին մի քանի օրը կառավարության կուլիսներում շշուկներ են շրջանառվում, որ հնարավոր է Գաբրիելյանն առաջիկայում նշանակվի Կենտրոնական բանկի նախագահ։

Ինչպես հայտնի է, 2020 թվականի հուլիսին լրանում է ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, ինչից հետո նա հերթական անգամ չի կարող ընտրվել, քանի որ օրենքը թույլ չի տալիս։ Նշենք, որ Գաբրիելյանը ժամանակին եղել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, ապա ԿԲ նախագահի տեղակալ: Այս տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Վաչե Գաբրիելյանին:

«Առաջին անգամ եմ լսում»,-ասաց պարոն Գաբրիելյանը: Ի դեպ, որպես ԿԲ նախագահի հիմնական հավակնորդ, շրջանառվում է նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի թեկնածությունը»:

Առավել մանրամասն՝  «Փաստ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 3760 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից