Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Ապրիլ / 2020


Ոսկեպարում ադրբեջանական կրակոցներից տներ են վնասվել

Այսօր առավոտյան հակառակորդը շարունակել է կրակել հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի ուղղությամբ։ Ոսկեպարի գյուղապետ Սերոբ Մախսուդյանը «Ռադիոլուրին» տեղեկացրել է, որ կրակահերթեր արձակվել են, բայց գյուղն ուղիղ նշանառության տակ չի եղել։

Ըստ գյուղապետի՝ կրակոցներն ավելի շատ ստուգողական բնույթ են ունեցել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ադրբեջանական կողմը մարտի 8–ին գնդակոծել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը։ Գյուղապետի խոսքով՝ երեկ ժամը 15:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը մոտ կես ժամ գնդակոծել է գյուղը՝ հրաձգային զենքերից արձակելով 2 կրակահերթ։

«Ռադիոլուրին» հայտնի դարձավ, որ մի քանի տուն տարբեր աստիճանի վնաս է կրել, վնասվել է նաև բակում կայանված մեկ մեքենա։

Գյուղապետը դեռ հստակ չի նշում պատճառված վնասի չափը, քանի որ ընթանում են գույքագրման աշխատանքներ։

hy.armradio.am

դիտվել է 6415 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից