Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Օգոստոս / 2020


Ռոմանոս Պետրոսյանը կդառնա նախարար, իսկ Սուրեն Պապիկյանը փոխվարչապետ

Մամուլում արդեն լուրեր հայտնվել են, որ կառավարությունում կադրային լուրջ տեղաշարժեր են սպասվում։ Վարչապետ Փաշինյանն ըստ լուրերի պատրաստվում է առաջ մղել իր պատկերացմամբ առավել ադրյունավետ կադրերին։

Օրերս լրատվամիջոցներից մեկը գրեց, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը արձակուրդից չի վերադառնա մարզպետի պաշտոնին և ըստ ամենայնի կտեղափոխվի այլ պաշտոնի։

Մեզ հաջողվել է որոշակի մանրամասներ ճշտել առաջիկա տեղաշարժերի մասին։ Մեր տեղեկություններով Ռոմանոս Պետրոսյանն առաջիկայում կնշանակվի Տարածքային կառավարման նախարար։ Կառավարությունում գտնում են, որ Պետրոսյանն այս պաշտոնից գլուխ կհանի ու կկարողանա համակարգել ոլորտը, քանի որ արդեն որպես մարզպետ բավական լավ պատկերացում ունի ոլորտի մասին։

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանից ևս դժգոհ չեն կառավարությունում և նրան նույնպես պաշտոնի բարձացում է սպասվում։ Ըստ քննարկվող սցենարի նա կնշանակվի փոխվարչապետ։

Մոտ մեկ ամսից լրանում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը, և, ըստ ամենայնի, այդ պաշտոնում կնշանակվի Մհեր Գրիգորյանը։ Սուրեն պապիկյանը հենց նրա կփոխարինի փոխվարչապետի պաշտոնում։

Աղբյուր՝ politik.am

դիտվել է 34969 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից