Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
26 / Սեպտեմբեր / 2020


Նիկոլ Փաշինյանը հիվանդանոցում այցելել է բռնությունից տուժած 13-ամյա աղջկան

:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 8-ին այցելել է Գյումրիում բռնությունից տուժած 13-ամյա Նազելի Խաչատրյանին։ Այս մասին Փաշինյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ»

«Այսօր այցելեցի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին։

Շատերս ենք ցավում այս աղջնակի եւ նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաեւ այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես եւ կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որեւէ արդարացում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես մարտի 6-ին տեղեկացրել էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, Մուշի բաժնի ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել Գյումրու Շիրակացու փողոցի բնակիչ, 28-ամյա երիտասարդին, որը կասկածվում է 43-ամյա մի կնոջ սպանության և նրա դստերը ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ։

«Մարտի 5-ին, ժամը 14․50-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրու Պռոշյան 14 հասցեից մարմնական վնասվածքներով «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աղջնակ։ Շտապօգնության կայանից հայտնեցին նաև, որ երեխայի մայրը տանը մահացած է։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ 43-ամյա կնոջ դիակի զննությամբ պարզ դարձավ, որ մարմնին վնասվածքներ կան։

Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Մուշի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզային վարչության ծառայողների հետ, պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով հանցագործությունը։ Նախնական տվյալներով՝ կնոջը կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում ծեծել էր նրա մտերիմը։ 28-ամյա երիտասարդը խփել էր նաև վեճին միջամտած դստերը։ Ստացած մարմնական վնասվածքների պատճառով կինը մահացել էր։

Գյումրու Շիրակացու փողոցի բնակիչ, 28-ամյա երիտասարդը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասվել էր հաղորդագրության մեջ։

դիտվել է 5965 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից