Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
28 / Հոկտեմբեր / 2020


Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիայի մասին

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցիները երեկվա դիվերսիոն ներթափանցման փորձին լավ էին նախապատրաստվել:

Օգտվելով բացառապես բաց և հասանելի տեղեկատվությունից, ինչպես նաև մեզ մոտ թողած մետաղաորսիչ դետեկտորից, որը 2019-ի գերմանական արտադրության է, կարելի է ենթադրել, որ բավականին լավ են նախապատրաստվել: Մետաղաորսիչ դետեկտորի տեխնիկական տվյալներից ելնելով՝ պարզ է դառնում, որ այն նաև հարմարացված է եղել տեղանքին բնորոշ առանձնահատկություններին:

1. Օպտիմիզացված Էրգոնոմիկա երկարաժամկետ շահագործման ժամանակ՝ ռազմական ականազերծման մարդասիրական ականազերծման համար:
2. Բարձր զգայնություն, բարձր արդյունավետություն հողի նկատմամբ:
3. Հեշտությամբ նկատում է մետաղը և փոխանցում վիզուալ, թրթռացող, կամ աուդիո ազդանշանները:
4. Տեղադրության վայրի հայտնաբերման առավել ճշգրիտ և բարձր աստիճան:

Այս մոդելի մետաղաորսիչը մշակվել է հատկապես մասնագիտական ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար: Մասնագետները պնդում են, որ այն բավականին արդյունավետ է աշխատում խորդուբորդ տարածքներում, ինչպես նաև ճշգրիտ է որսում ապառաժային տեղանքում:
Մեխանիկական վիճակը թույլ է տալիս իրականացնել ցածր հոգնածությամբ աշխատանք և հատկապես հարմար է մի քանի ժամ տևող աշխատանքների համար:
Բարձր զգայնության շնորհիվ հայտնաբերում է առավել քիչ մետաղական մաս պարունակող ականները, ինչպես նաև հարմար է հողի մակերեսի վրա տարբեր տեսակի զենք, զինամթերք փնտրելու համար:
Փառք ու պատիվ Հայոց բանակի հերոսներին, ովքեր կարողանում են հետ շպրտել մինչև ատամները վերջին ճիչով զինված թշնամուն…»:

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջից

դիտվել է 50986 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից