Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
26 / Հոկտեմբեր / 2020


DVD-ի գողությունից մինչև նախկին կնոջը հրկիզելու փորձ. ով է Գյումրիում դաժան սպանության մեջ մեղադրվող երիտասարդը

Ինչպես արդեն հայտնել ենք, օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում:

ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ տղամարդը՝ ով երկու օրից կդառնա 28 տարեկան, ունի ութնամյա կրթություն,գործազուրկ է, ամուսնալուծված և մի քանի անգամ դատապարտված է եղել:


Առաջին անգամ պատասխանատվության Դավիթ Պողոսյանը ենթարկվել է դեռևս 10 տարի առաջ, երբ նոր էր չափահաս դարձել: 2010 թվականին գողություն է կատարել՝ հափշտակելով DVD նվագարկիչ և վարսաարդուկ:


Ապա 2011 թվականին Դավիթ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախկին կնոջ կողմից իր հետ չհաշտվելու եվ կրկին համատեղ չապրելու համար վրեժխնդիր լինելու նպատակով, նրան և ընտանիքին բազմաթիվ սպառնալիքներ տալուց հետո սպանության փորձ է արել: Դավիթ Պողոսյանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, գիշերը գնացել է նախկին կնոջ տուն, դռան դիմաց նավթ լցրել և այրել:

Հաջորդ անգամ պատասխանատվության ենթարկվել է մի կնոջ պարանոցից ոսկե շղթա հափշտակելու համար: Դատապարտվել է մեկ տարի ազատազրկման:

2017թվականին նա կատարել է խուլիգանություն,որը զուգորդվել է հասարակական կարգի խախտումը խափանող ՀՀ քննչական կոմիտեի ՇՄ քննչական վարչության ավագ քննիչների նկատմամբ դիմադրություն ցույց տալով և նրանց նկատմամբ բռնություն գործադրելով: Այս անգամ սակայն նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է ստորագրությամբ չհեռանալու մասին որոշմամբ: Դավիթ Պողոսյանն ազատ է արձակվել նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ տղամարդը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում ծեծել է 43-ամյա կնոջը և նրա 13-ամյա աղջկան, ով միջամտել է վեճին: Ստացած վնասվածքներից կինը մահացել է, իսկ երեխան անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակով գտնում է հիվանդանոցում:

Սկզբնաղբյուր կայք ArmDaily.am

դիտվել է 62389 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից