Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
27 / Հոկտեմբեր / 2020


Ո՞վ է Վլադիմիր Պուտինին ամուսնության առաջարկ արած աղջիկը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իվանովո այցի ժամանակ իր հետ ամուսնանալու խնդրանքով Պուտինին դիմած աղջիկը պատմել է իր, ինչպես նաև նախագահի հետ հանդիպման մասին: Իվանովոյի բնակչուհին Յուլիա Շիլովան է, 28 տարեկան է, նա մանկական թատրոնի դերասանուհի է և ամուսնացած չէ:

«Ես դեռ չեմ գտել համապատասխան տղամարդու, ում կցանկանայի տեսնել իմ փեսացուի դերում»,- ասել է աղջիկը:

Շիլովան նաև պատմել է, որ Պուտինի այցի ժամանակ կարողացել է իր լուսանկարները արարողակարգի ծառայության միջոցով փոխանցել նախագահին:

 

«Ինձ խոստացան, որ լուսանկարներս կփոխանցեն հանրային կապերի հետ բաժին: Մեկ էլ տեսար՝ նա ինձ զանգեց: Լուսանկարների վրա ես նաև իմ հեռախոսահամարն եմ նշել»,- անկեղծացել է Շիլովան:

Նա ասել է, որ երբ նախագահն իրեն նայեց, ինքը շատ ուրախացավ, ապա հավելել է՝ շրջապատողները մտածում էին՝ ինքը նախագահին կախարդել է: Շիլովան համոզված է՝ կարող էր լինել նախագահի կին:

«Հնարավոր է՝ դա շատ ինքնագոհ է հնչում, բայց կարծում եմ՝ կարող էի լինել նախագահի կին»,- ասել է նա:

դիտվել է 48495 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից