Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Մայիս / 2020


Սպանվել է Ադրբեջանի զինծառայող

razm.info-ն գրում է.


Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ մարտի 7-ին Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորում է ստացել, ապա հիվանդանոցում մահացել զինծառայող Ղարաև Էլթուն Էլման օղլուն (Qarayev El­tun Elman oğlu):

ՊՍԾ-ն չի հայտնել, թե ինչ հանգամանքներում է զինծառայողը դիրքում հրազենային վիրավորում ստացել: Նշվում է, որ միջադեպի վայր է գնացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը: Հավելենք, որ այդ ուղղությամբ վերջին 2 շաբաթվա ընթացքում սա ՊՍԾ-ի արդեն 3-րդ կորուստն է:


Հիշեցնենք նաև, որ երեկ՝ մարտի 6-ին, ադրբեջանական կողմը կրկին նույն ուղղությամբ ձեռնարկել էր նաև դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն ձախողել էր և հետ էր մղվել ելման դիրքեր (1, 2):

Նշենք նաև, որ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 13 կորուստ։

Լուսանկարում՝ ՊՍԾ զինծառայող Ղարաև Էլթուն Էլման օղլուն (Qarayev El­tun Elman oğlu)

դիտվել է 22257 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից