Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հունիս / 2020


Գեղեցկությունը գրավիչ լինելու հատկություն է: Դուք ոչ միայն գրավիչ եք, այլ նաև՝ անհատականություն. Արմեն Սարգսյան (տեսանյութ. լուսանկարներ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի նախօրեին նախագահական նստավայրում հյուրընկալել է ժողովրդագետ, բանահավաք, ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Սվազլյանին, պատմաբան, թարգմանիչ, պատմական գիտությունների թեկնածու, Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից, Մատենադարանի ավագ գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանին, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանին, Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանին:

Նախագահը շնորհավորել է վաստակաշատ հայուհիներին տոնի առթիվ, մաղթել առողջություն և ամենայն բարիք: Բարձր գնահատելով նրանց վաստակը մեր պետության կայացման, մշակույթի զարգացման ու հանրահռչակման գործում, նախագահն ասել է, որ նրանցից յուրաքանչյուրը կենդանի պատմություն, հայրենիքին ու ժողովրդին արժանավայել ծառայելու և նվիրվելու կենդանի օրինակ են: Նրանք իրենց գործունեությամբ ստեղծել են պատմության հայկական այն էջերը, որոնք մեծ արժեք ու անանց հիշողություն են, թե ինչպես ապրել, ինչպես աշխատել, ինչպես ստեղծել և ստեղծագործել:

Հանրապետության նախագահի հյուրերը նախագահ Սարգսյանի հետ ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում ներկայացրել են իրենց գործունեությունը։ Նրանք պատմել են դրվագներ իրենց կյանքից, անդրադարձել իրենց ընտանիքների պատմությանը՝ հայոց ցեղասպանություն, Երկրորդ համաշխարհային պատերազմ... Նախագահ Սարգսյանը նշել է, որ մեզանից յուրաքանչյուրն իր հիշողություններն ու ցավերն ունի: «Սակայն, մյուս կողմից, չնայած Մեծ եղեռնին, դժվարություններին և ցավին, այսօր երկիր ենք, որն ունի հզոր բանակ, ունի երկու սիմֆոնիկ նվագախումբ, փայլուն երաժիշտներ է ծնում, ունի կոնսերվատորիա, որով կարող ենք հպարտ լինել,- ասել է նախագահը:- Մենք՝ հայերս, կարող ենք հպարտ լինել, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմում հսկայական ներդրում ունենք: Մատենադարան ունենք, որին շատ երկրներ նույնիսկ մոտիկ չեն: Մենք վերապրելու հատուկ գաղտնիք ունենք, ապրելու, գոյատևելու հատուկ շնորհ»:

Վաստակաշատ մեր հայրենակցուհիներին զարդարողը նաև նրանց պատկառելի տարիքն է՝ 85-100։ Սրանք սոսկ թվեր չեն, այլ ինքնատիպ տարեգրություն մարդու և ճակատագրի մասին, ճակատագիր, որը մեր պետության ու ժողովրդի ճակատագրի անբաժան մասն է: «Ես շատ լավատես եմ, պարզ, ուրախ աչքերով եմ նայում ապագային, որովհետև նախ և առաջ շրջապատված եմ ձեզ նման գեղեցիկ կանանցով,- դիմելով իրեն հյուր եկած մեր հայրենակցուհիներին՝ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: -Գեղեցկությունը տարիքի հետ կապ չունի, այն գրավիչ լինելու հատկություն է: Դուք չորսդ էլ ոչ միայն գրավիչ եք, այլ նաև՝ անհատականություն: Ես ուզում եմ բոլորիդ նախ և առաջ մաղթել առողջություն, ժպիտ, որպեսզի ձեր ներքին դրական էներգիան, եռանդը փոխանցեք հաջորդ սերնդին: Լավագույն մաղթանքներս ձեզ»:

դիտվել է 1985 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից