Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
23 / Հոկտեմբեր / 2020


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 12-րդ դեպքը

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության արդեն 12-րդ դեպքը: «newsgeorgia»-ն տեղեկացնում է, որ ներկայում կարանտինի մեջ է գտնվում 140 մարդ, իսկ ստացիոնար բուժում է ստանում 42-ը:



Կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է փետրվարի 26-ին:

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի հարցերով միջգերատեսչական համակարգող խորհրդը մարտի 6-ի նոր որոշումներ է ընդունել վարակի հետագա տարածումը կանխելու ուղղությամբ: Այդ որոշումներով Վրաստանի սահմանային անցակետերում սահմանված նոր կարգ է գործելու ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար: «Oտարերկրյա քաղաքացիները, ովքեր Վրաստան ժամանման պահին նախորդող 14-օրյա ընթացքում գտնվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ռիսկային գոտում դասակարգված երկրներում (Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա, Իրան), ապա Վրաստան մուտք գործելու պահին սահմանային անցակետում պետք է անցնեն նախապես սահմանված ինտենսիվ բուժզննում և ենթարկվեն պարտադիր 14-օրյա պետք է սահմանին ներկայացնեն «COVID-19 PCR»-ի լաբորատոր թեստը, որը կվկայի, որ բուժզննումը տեղի է ունեցել ծագման երկրում, իսկ եթե այլ երկրից տարանցիկ ժամանում է, ապա պետք է ներկայացնեն տարանցիկ երկրում անցած լաբորատոր թեստը: Վրաստանի կառավարությունը նաև որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Իտալիայի հետ ուղիղ չվերթները»,- նշված է հաղորդագրության մեջ

դիտվել է 5563 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից