Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
28 / Հոկտեմբեր / 2020


Զգուշացե՛ք՝ կանանց միամսյակն է մոտենում

 

 «Աշխարհի շատ երկրներում մարտի 8-ը պետականորեն նշվում է որպես կանանց նվիրված օր՝ ի նշան նրանց հանդեպ ունեցած սիրո եւ հարգանքի, սակայն իր ակունքներում այդ օրն այնքան էլ տոնական բնույթ չի կրել։ Թե ինչպես է այսօր ընկալվում տոնը եւ ինչպես են նշում այն խորհրդարանի կին պատգամավորները, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է նրանցից մի քանիսի հետ։


ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի համար հասկանալի չէ մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի շուրջ այն անառողջ իրարանցումը, որ նկատվում է այդ օրերին։ Ավելին, պատգամավորն այն ընկալում է որպես կնոջ հանդեպ խտրականության դրսեւորում, հատկապես մեր հասարակությունում, երբ կնոջն ընդգծված ուշադրության են արժանացնում միայն այդ օրերին, մինչդեռ տարվա մյուս օրերին եւ ամիսներին կարող է նույնիսկ չնկատեն իրենց կողքին գտնվող կնոջը եւ անգամ գռեհիկ լինեն նրա հանդեպ։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը հիշեց պատանեկության տարիները, երբ բարձր դասարաններում ոգեւորված սպասում էին, թե տղաներն ինչ հետաքրքիր բան կմտածեն՝ շնորհավորելու տոնի կապակցությամբ. «Այսօր ես դրանց մեծ ուշադրություն չեմ դարձնում եւ մարտի 8-ը որեւէ կերպ չեմ առաձնացնում որպես կարեւոր օր։ Կարող է մարտի 8-ն անցնի եւ ես չհիշեմ այդ օրվա նշանակության մասին»։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը նույնպես հատուկ պատրաստություն չի տեսնում այդ օրվա համար, իսկ եթե առիթ եւ հնարավորություն է լինում, ապա նախընտրում է նշել ընկերների հետ. «Կանանց ցանկանում եմ առաջին հերթին առողջություն, քանի որ դրանով է պայմանավորված մեր հասարակության անվտանգությունը։ Կնոջ դերը չափազանց էական է պետության համար որպես ընտանիքի կարեւոր դերակատար։ Ցանկանում եմ խաղաղություն, որպեսզի մեր կանայք անվտանգ եւ խաղաղ լինեն իրենց ամուսինների, տղաների եւ հայրերի կողքին»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1382 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից