Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հունիս / 2020


Տարիներ առաջ մի աղջիկ թքեց Օսիպյանի գլխարկի մեջ ու այն վերադարձրեց նրան, հիմա նախկիններն անհանդուրժող են, ներկաները՝ հանդուրժո՞ղ

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մետրոպոլիտենում երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ մի երիտասարդ աղջիկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված նախընտրական բուկլետը պատռել և նետել էր նրա ուղղությամբ։

«Այո տարիներ առաջ մի համարձակ աղջիկ, թքեց պր Օսիպյան գլխարկի մեջ։ Բառիս բուն իմաստով գլխից հանեց գլխարկը, թքեց մեջը և հետ վերադարձրեց, սա գրում եմ, որպես ականատես, նա դա արել էր հուզված վիճակում։ Տարածքում աշխատում էին տեսախցիկներ, դա Օպերայի հարթակի վրա էր, այսինքն Օպերայի տանիքին տեղադրված տեսախցիկը նույնպես դա ֆիկսում էր։

Այսինքն ոստիկանության համար խնդիր չկար գտնել այդ աղջկան, սակայն նրան չհետապնդեցին, չենթարկեցին պատասխանատվության, ոչ ոք նրան չսպառնա, չհայհոյեց և այլն։

Ես համոզված եմ, որ այդ աղջիկը չգիտեր, որ իր արարքը քրեորեն պատժելի է։ Ոստիկանությունն էլ հայտարարություն տարածեց, ինչքան հիշում եմ, որ անչափահաս էր և այլն։ Ու հարցը փակվեց։ Բայց չգիտեմ ինչո՞ւ նախկինները վատնեին, իսկ այ ներկաները շատ լավն են, նախկինները անհանդուրժող էին, ներկաները հանդուրժող են։ Ինչքան մտածում եմ նախկիններից շատ բան ունենք սովորելու»,– գրել է նա։

 

Անի Կաղինյան

դիտվել է 18159 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից