Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
13 / Հուլիս / 2020


Նախնական տվյալներով՝ հակառակորդը շատ մեծ խմբով չի եղել, իրավիճակը վերահսկվում է. ՀՀ ՊՆ փոխնախարար

Վերջին շրջանում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ակտիվացումների եւ այսօրվա դիվերսիոն փորձի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է ՀՀ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի եւ ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ:

Գաբրիել Բալայանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ նախնական տվյալներով՝ հակառակորդը շատ մեծ խմբով չի եղել: «Առնվազն 1 զոհ ունեն, որի մասին իրենք էլ են հայտարարել: Մնացածն ընթացքում կհայտարարվի»,- եզրափակեց Բալայանը:

- Պարոն փոխնախարար, սպասելի՞ էր հայկական կողմի համար ադրբեջանական զինուժի այս մարտավարությունը եւ հնարավոր դիվերսիան:

- Միշտ սպասելի է, որովհետեւ ժամանակ առ ժամանակ նման փորձեր լինում են: Բայց որեւիցե անգամ հաջողության չեն հասնում: Ես միշտ ասել եմ, որ ցանկացած պարագայում հակառակորդի կողմից որեւիցե զորավարժություն, որեւիցե գործողություն կատարելը չի ազդում մեր մարտունակության վրա: Վերջին գործողությունը դրա վառ ապացույցն է: Իրավիճակի հսկողությունը լիովին հայկական կողմի տիրապետության ներքո է:

- Ո՞րն է պատճառը, որ վերջին օրերին հենց Տավուշի մարզի ուղղությամբ են այսպես ակտիվացել:

- Այնտեղ մարտական հերթապահություն իրականացնում է ոչ թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այլ սահմանապահ ծառայությունը: Ես կարծում եմ, որ այնտեղ են փորձում իրենց «դրսեւորել», քանի որ ճակատի այլ մասում սահմանապահ ծառայությունը իրենց «հերոսացնելու» հնարավորություն չունի: Իջեւանի հատվածն իրենց սահմանապահ ծառայությունն է պահում, եւ կարծում եմ, որ պետք է համապատասխան վերլուծություն արվի, թե արդյո՞ք իրենց այդ գործողությունները պաշտպանական բնագավառի իրենց լիազոր մարմնի հետ համաձայնեցված են, թե՞ ոչ:

- Նկատելի էր, որ հակառակորդն օգտագործում է գերմանական արտադրության «Վալլոն» ականորսիչ: Նախկինում երբեւէ եղե՞լ է, որ նրանք գերմանական արտադրության տեխնիկա օգտագործեն:

- Այդ հարցին չեմ կարող պատասխանել, նման տեղեկության չեմ տիրապետում:

- ՀՀ ՊՆ-ն սրանով պայմանավորված քայլեր ձեռնարկելո՞ւ է:

- Մեր գործողությունները պլանավորված չեն հակառակորդի գործողությունների հետ: Մեր գործը անընդհատ զգոն լինելն է, ինչպես նաեւ մարտական պատրաստության աստիճանի բարձրացումը: Այսինքն՝ մենք միշտ պատրաստ պետք է լինենք ու այդ ուղղությամբ էլ գնում ենք, որպեսզի կարողանանք նման ցանկացած սանձարձակ գործողության հակահարված տալ, որպեսզի համապատասխան առավելություն ձեռք բերելու ցանկություն հակառակորդի մտքով չանցնի: Դա վերաբերվում է ոչ միայն նման դիվերսիոն գործողություններին, այլեւ մնացած գործողություններին, որոնք իրականացվում են շփման գծում:

- Պարոն Բալայան, ըստ ձեզ, հայ-ադրբեջանական սահմանին այս լարվածությունը կարո՞ղ է կապ ունենալ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի եւ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման հետ: Հաշվի առնելով, որ Չավուշօղլուն հայտարարեց, թե ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

- Կարծում եմ՝ դա իրականում ԱԳՆ-ի հետ կապված հարց է: Կարող եմ ասել, որ այդ հանդիպումները պաշտպանության նախարարության գործառույթների վրա չեն ազդում:

Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի կարծիքով էլ՝ հակառակորդի նման ակտիվությունը 2 պատճառ կարող է ունենալ. «Առաջինը ընդհանուր տարածաշրջանի լարված իրավիճակն է՝ Թուրքիայի հետ կապված խնդիրներ կան, Սիրիայի հետ կապված խնդիրներ կան: Միգուցե դա առիթ է հանդիսացել, որ Ադրբեջանը ակտիվացնի որոշակի գործողություններ: Չի կարելի դա բացառել: Երկրորդն այն է, որ ամեն տարի այս ամիսները հիմնականում համընկնում են հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների ուսումնական փուլի ավարտի հետ: Կա նմանատիպ կարծիք, որ իրենք իրենց քննությունը հենց այդ վերջին փորձով են հանձնում: Եթե մի քիչ հետ գնանք ու նայենք՝ կտեսնենք, որ նման դեպքեր շատ-շատ են եղել՝ հենց Տավուշի մարզի ուղղության վրա՝ մարտ-ապրիլ ամիսներին»:

Ամբողջութամբ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 24741 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից