Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
25 / Հոկտեմբեր / 2020


Ես ընդամենը 72 ժամ եմ եղել անազատության մեջ.Գևորգյանը հերքում է, որ «Վստրեչի Ապերն» օգնել է իրեն

 

Ես այդպիսի աջակցության կարիք չեմ ունեցել, չունեմ ու չեմ ունենալու: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ հերքելով այն, որ Արամ Վարդանյանը («Վստրեչի Ապեր») օգնել է իրեն, երբ ինքը բանտում է եղել:

«Ես ընդամենը 72 ժամ եմ եղել անազատության մեջ»,-ասել է Գևորգյանը՝ նշելով, որ ինքը Ապերի օգնությանը չի դիմել:


Գևորգյանը նաև նշել է, որ Քրեակատարողական հիմնարկում եղած ժամանակ իրեն նեղություն տվող չի եղել, հրաշալի օրեր է ունեցել. «Մենակ կերել եմ ու քնել»:

Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ իր հարազատները դիմած լինեն Ապերին, ինչի մասին ինքը չգիտի, պատգամավորը բացասական պատասխան է տվել. «Ինձ բոլոր հարցերում աջակցել են փաստաբանները, ընկերներս»:

Գևորգյանը չի պատրաստվում հարցով դիմել իրավապահներին, ուղղակի ասում է, որ նման բան չի եղել. «Ինձ տարել են, 72 ժամ հետո իրենց սարքած գործի պատճառով խայտառակ են եղել ու ազատ արձակել»:

Պատգամավորը պնդում է, որ դեմքով չգիտի Ապերին:

Ինչ վերաբերում է Արամ Վարդանյանի տանը տեղի ունեցածին, Գևորգյանը հրաժարվել է մեկնաբանություններ տալ՝ նշելով, որ ինքը տնտեսական բլոկի ներկայացուցիչ է:

դիտվել է 7181 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից