Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հունիս / 2020


Նախագահի նվերը` քաղցկեղով հիվանդ Ռոմիկին (տեսանյութ, լուսանկարներ)

Փետրվարի 4-ին, երբ նշվում էր Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը, նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել էր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բնակվող Արշակյանների ընտանիքին:

10-ամյա Ռոմիկ Արշակյանի մոտ ախտորոշվել էր լեյկոզ և ոսկորների ախտահարում, երեխան գտնվում էր ռեմիսիայի շրջանում: Նախագահ Սարգսյանը զրուցել էր փոքրիկ Ռոմիկի և նրա ծնողների հետ, հետաքրքրվել երեխայի բուժման գործընթացով, հորդորել չընկճվել և հույսով ու հավատով վերաբերվել բուժման բոլոր փուլերին:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռոմիկը մարտի 6-ին դարձավ 11 տարեկան: Ծննդյան օրվա առթիվ ստացած նվերներից բացի, նրա համար շատ հիշարժան կլինի նաև հեռախոսազրույցը Հանրապետության նախագահի հետ:

Անշուշտ, նախագահի կողմից չէր կարող ծննդյան օրվա անակնկալ չլինել: Եվ ահա այսօր ծննդյան օրվա առթիվ Հանրապետության նախագահից ստացած նվերը՝ հեռախոսը, կրկնապատկել է Ռոմիկի ուրախությունը. այժմ ավելի հաճախ կարող է զանգահարել իր ընկերներին ու բարեկամներին, որոնց թվում, վստահաբար, նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն է:

Ստանալով նախագահի ուղարկած նվերը՝ Ռոմիկը զանգահարել է Հանրապետության նախագահին և տեսազանգով զրուցել նրա հետ՝ իր երախտագիտությունը հայտնելով նվերի և վերաբերմունքի համար: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է իր փոքրիկ բարեկամին ու բարեմաղթանքներ հղել ծննդյան օրվա առթիվ, հետաքրքրվել Ռոմիկի առողջությամբ, զրուցել նրա առօրյայի մասին: Ռոմիկն ասել է, որ ինքն էլ իր հերթին է նախագահի համար նվեր ուղարկում՝ Ախթամարի հայկական եկեղեցու նկարը և փոքրիկ հուշանվեր փղի տեսքով:

Նախագահ Սարգսյանն իր շնորհակալությունը հայտնելով՝ կրկին հետաքրքրվել է, թե ինչ է ուզում դառնալ Ռոմիկը: Հիշեցնենք, որ նախագահի հետ հանդիպմանը երեխան ասել էր, որ ուզում է փրկարար և նախագահ դառնալ: Այսօր նույնպես Ռոմիկը հաստատել է. «Փրկարարի պաշտոնից բարձրանամ, դառնամ նախագահ»: «Ուրեմն, փրկարար, հետո պաշտոնով բարձրանաս, մի օր դառնաս նախարար, հետո նախագահ»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Անկեղծ ու անմիջական զրույցը նախագահի և փոքրիկ Ռոմիկի միջև ամրացրել է շուրջ մեկ ամիս առաջ ստեղծված նրանց բարեկամությունը: «Դու պինդ տղա ես, ուժեղ տղա ես և պետք է հաղթահարես հիվանդությունը»,- ասել է նախագահ Սարգսյանը և առողջություն, հաջողություն մաղթել փոքրիկին ու Արշակյանների ընտանիքին: -Մի քիչ օրերը տաքանան, կհանդիպենք: Գուցե, ես Ապարան գամ»:

դիտվել է 6185 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից