Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Ապրիլ / 2020


Ի՞նչ ականորսիչ է եղել ադրբեջանցի դիվերսանտների մոտ

 Razm.info-ն գրում է

Մարտի 6-ի առավոտյան ՀՀ ՊՆ֊ն հայտնեց, որ սահմանի հյուսիսարևելյան դիրքերից մեկի ուղղությամբ կանխվել է ադրբեջանցի զինծառայողների դիվերսիոն հարձակումը և հակառակորդը, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք, հետ է ուղարկվել:

ՊՆ֊ն նաև հրապարակել էր ականորսիչի լուսանկարը, որտեղ երևում է, որ այն գերմանական Vallon ընկերության VMH3CS ականորսիչ է՝ արտադրված 2019թ․։

Ադրբեջանի ՊՍԾ֊ն հաղորդագրություն է տարածել, որտեղ իբրև հերքում են ՊՆ հայտնածը դիվերսիայի վերաբերյալ, սակայն հատկանշական է, որ որևէ տեղեկություն չկա ականորսիչ սարքի մասին, ինչը կարելի է ասել, հերքելով հաստատում է ականորսիչի մասին տեղեկությունը։


Ականորսիչների Ադրբեջանին վաճառքի բոլոր տեղեկությունները վերաբերում են Ադրբեջանի հումանիտար գործունեությամբ զբաղվող ականազերծման ազգային գործակալությանը (ANAMA), ընդ որում մեր դիտարկումներում այս ականորսիչներից Ադրբեջանում նկատել ենք միայն ANAMA֊ի մոտ։ Օրինակ՝ VMH3CS ականորսիչ երևում է ANAMA֊ի աշխատակիցներից մեկի ձեռքում 2015թ․ տեսանյութերից մեկում․



Vallon ընկերության և ANAMA֊ի միջև համագործակցության տեղեկություններ կան նաև 2011թ֊ից մեկ այլ՝ VMR2 մոդելի ականորսիչների վերաբերյալ:

Թեև ՊՍԾ֊ին կամ բանակին ականորսիչների վաճառքի մասին որևէ տեղեկություն չունենք, չի բացառվում, որ դիվերսանտների ձեռքում այս ականորսիչները հայտնվել են ANAMA֊ի միջոցով։


ՀՀ ՊՆ լուսանկարը դիվերսանտներից վերցրած ականորսիչից

ANAMA գործակալության աշխատակիցը VMH3CS ականորսիչով

դիտվել է 26346 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից