Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Ապրիլ / 2020


«Էդ հիմա է Ապերը քրեական ենթամշակույթ կրող դարձել որոշների համար, իսկ էն ժամանակ նրա ծառայություններից օգտվել են». Գոհար Վեզիրյան

Լրագրող Գոհար Վեզիրյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Արամ Վարդանյանի՝ (Վստրեչի Ապեր) «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցին, որում վերջինս նաև իր անունն է նշել է, գրել է.

«Ծանոթ ու անծանոթ գործընկերներիս, որոնք զանգահարում կամ մեսինջերով փորձում են պարզաբանում խնդրել՝ կապված էսօրվա հրապարակման հետ, որտեղ իմ անունն է տրվել Ապերի կողմից, չեմ պատասխանել՝ խնդրելով ժամանակ տալ, որ ծանոթանամ հրապարակմանը: Առանձին-առանձին չեմ խոսի, որովեհետեւ բոլորի հարցը գրեթե նույնն է, պատասխանս մեկն ու էլի նույնը;
1. Այո, շուրջ մեկ տասնամյակ առաջ, երբ Հայաստանը դեռեւս Սերժի տիրապետության տակ էր, Հայաստանում կային քաղբանտարկյալներ: Նիկոլ Փաշինյանը նրանցից մեկն էր: Փաշինյանի բանտարկության սկզբնական շրջանում քրեակատարողական հիմնարկի ներսում անընդհատ խնդիրներ էին առաջանում, որոնք անհանգստացնում էին նրա գաղափարակից ընկերներին ու ՀԱԿ վերնախավին: ՀԱԿ-ը նախանձելի պատվախնդրությամբ ու պատասխանատվությամբ էր ահազանգում իրավիճակին ու դրսից քայլեր ձեռնարկում իր տղերքի, պայքարի տղերքի անվտանգության համար:


Օրեր շարունակ լրագրողներով հերթապահում էինք, որպեսզի հերթական ահազանգի հետքերով շտապենք քրեսկատարողական հիմնարկներ՝ բացառապես կեսգիշերին: Բայց այլ երկիր էր, խաղի այլ կանոններով:
Նիկոլ Փաշինյանն առանձնակի դաժանությամբ էր թիրախավորված: Հենց այդ օրերին է Ապերը մեզ պետք եկել: Էդ հիմա է քրեական ենթամշակույթ կրող դարձել որոշների համար, իսկ էն ժամանակ նրա ծառայություններից օգտվել են: Լավ են արել: Լավ ենք արել ու ինքն էլ՝ ճիշտ է արել: Ի դեպ՝ Ապերն էն ժամանակ ուրիշ «պազիվնո» ուներ. ասում էին՝ մի հատ զանգի «մեր ընկերոջը»: Ասում էի՝ ժամին նայե՞լ եք: Թե բա պետք է, ամեն վայրկյանը կարևոր ա:

2. Կարևոր պահերին «պադվադիտ» չարած «մեր ընկերոջ» օգնությանն ենք դիմել, երբ Հայկ Գևորգյանին կալանավորել էին ու նրանից որևեւէ մեկը ոչ մի լուր չուներ: Ուղիղ կապն ապահովվեց; Հեռախոսակամուրջին մասնակցեցին բոլորը եւ ուրախացան «լավ ընկերոջ» օպերատիվ գոյությամբ:

3. Բայց էս հեչ կարևոր չի: Ապերին էլ շատ լավ իմանալով՝ գիտեմ, որ ինքն ակնարկել ա էս մասին ուղղակի փոքրիկի հետ տեղի ունեցածով պայմանավորված՝ առանց որևէ ակնկալիքի կամ սպասման հեռահար նպատակի: Էս տաս տարվա մեջ շատ ծանր իրավիճակներ են եղել, բայց էդ մասին ոչ դրել ու ոչ էլ վերցրել ենք: Ես ինքս վերջերս մեկ անգամ ու շատ կարևոր տեղ ասել եմ այս մասին, որովհետեւ ավազակապետությունից հոգնած հիմա էլ «մուտիտապետություն » խաղացնելու հավես չունենք:

Հ.Գ. Եվ այնուամենայնիվ, հավատացած եմ, որ ոստիկանության ապօրինի գործողությունների հետ Փաշինյան վարչապետը որեւէ առնչություն չունի»:

Հիշեցնենք, «Հրապարակի» հետ զրույցում Արամ Վարդանյանը (Վստրեչի Ապերը) ուշագրավ փաստեր է ներկայացրել՝ կապված Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի հետ, թե ինչպես է ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանն անազատության մեջ էր գտնվում, օգնել Փաշինյանին ևնրա ընտանիքի անդամներին։

«Իրենք հասցրեցին նրան, որ իմ հինգ տարեկան թոռնիկն էսօր խոսելու խնդիր ունի, ու ես չեմ ուզում հիմա խղճահարություն առաջացնել, Աստված կա վերեւը։ Եվ ես իմ տրամաչափից գտել եմ ցածր՝ սենց բաներ խոսելը, բայց որ իրենք իմ հինգ տարեկան թոռնիկին հասցրին էդ վիճակին, ես հիմա պետք է խոսեմ։ Խոսեմ նրանից, որ երբ նույն մեր շատ սիրելի վարչապետը նեղ դրության մեջ էր, ինքն էլ կունենար էդ ժամանակ երեւի հինգ տարեկան երեխա։ Ու ինչ-որ անհանգիստ դրության մեջ էր իր ընտանիքը, եւ ինքը միջնորդավորված՝ լրագրողներ Գոհար Վեզիրյանի, Շողեր Մաթեւոսյանի, Ավետիս Բաբաջանյանի, նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանի միջոցով դիմում են ինձ, որ օգնեմ։

Ու գիշերը ժամը 2-ին Գոհար Վեզիրյանը զանգում է ինձ, հանում քնից, թեպետ ժամը կապ չունի, երբ ուզեր, կարող էր զանգել, բայց ես կարողացա ստեղծել իրավիճակ, դա կլիներ թե՛ իմ խորհուրդներով, թե՛ այլ տարբերակով, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդորրն էդ գիշեր ապահովվի, իրենք հանգիստ քնեն։ Համենայնդեպս, նեղության մեջ գտնվող մարդու ընտանիքին, ես մտածեցի, որ կարողացա մի փոքր բանով թեկուզ օգտակար լինեմ»,-ասել էր Արամ Վարդանյանը։

դիտվել է 10656 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից